DIAM’S® CLEAR UV
Ամենօրյա թափանցիկություն և պաշտպանություն ճառագայթներից
Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ամենուր են։
Diam's-ը իր մեջ համատեղել է հարմարավետությունը, մատչելիությունն ու առավելագույն պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Diam's-ի առավելությունները
NEVA® MAX UV
Թափանցիկություն և երկարատև պաշտպանություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ինչպես աչքերի, այնպես էլ մաշկի համար։ Դրանք ազդում են ողջ տարվա ընթացքում` նույնիսկ ամպամած օրերին։ Ավելին, ճառագայթների 50%-ը ազդում է աչքերի վրա ոչ միայն ուղղակիորեն, այլ արտացոլվում է նաև տարբեր մակերևույթներից։ Աչքերի ծերացման ու վնասման վտանգից խուսափելու համար պետք է ընտրել բարձր պաշտպանություն ունեցող ոսպնյակներ։
Նոր Neva® Max UV տեխնոլոգիայով ստեղծված ոսպնյակներն ընդունակ են նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների արտացոլանքը ոսպնյակի ետնամասում, որն ապահովում է լավագույն պաշտպանություն ամբողջ տարվա ընթացքում:
Neva® Max-ի օգտագործման առավելությունները
Այս նորամուծությունը լրացնում է Neva® Max-ի մնացած այլ հատկությունները` ամուր թափանցիկության և դիմացկունության միկրովնասվածքների, ջրի և փոշու նկատմամբ ։
Neva® Max UV-ն կիրառում է միջազգային հայտնի արևի ճառագայթներից պաշտպանվելու ցուցանիշը (E-SPF), որը երաշխավորում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը։
Neva® Max UV-ն պատկանում է "Origine France Garantie" հավաստագիր ստացած ապրանքների դասին։
NEVA® MAX BLUE UV
Կապույտ ճառագայթ
Մարդկանց մեծամասնությունը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց բջջային հեռախոսի, պլանշետների, նոութբուքերի և համակարգիչների։ Տարբեր տեսակի թվային սարքերը շրջապատում են մեզ ամենուր՝ գրասենյակում, տանը, աշխատավայրում և այլն:
Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ փոխվում է նաև մեր կյանքը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 85%-ը ամեն օր մոտ 5 ժամ անց է կացնում մոնիտորի էկրանի առաջ։ Նորագույն սարքավորումները հեշտացնում են մեր կյանքը, սակայն դրա հետ մեկտեղ՝ արտադրում են վնասակար կապույտ ճառագայթներ։
Չնայած նրան, որ կապույտ ճառագայթը շատ կարճ ալիք է, այն արտադրում է մեծ քանակությամբ էներգիա։ Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ կապույտ ճառագայթի երկարատև ազդեցությունը կարող է վնասել աչքը։
Neva Max Blue UV տեխնոլոգիայով ստեղծված ոսպնյակը ներառում է հատուկ ծածկույթ, որը նվազեցնում է կապույտ ճառագայթի ներթափանցումը աչքի մեջ։
Նրանք, ովքեր օգտագործում են Neva Max Blue UV ծածկույթով ոսպնյակներ, ստանում են բարձր տեսողական հարմարավետություն, աչքերի լարվածության բացակայություն և պատկերների հստակություն՝ առանց գունային ընկալման փոփոխության:
Neva Max Blue UV-ի առավելությունները
Neva Max Blue UV-ն իր մեջ ներառում է նաև E-SPF 25 (E-SPF-ն աչքերի պաշտպանվածության ցուցիչն է):
NEVA® MAX SECRET
BBGR ընկերությունը հանդիսանում է առաջատարը թափանցիկ, արտացոլանք չունեցող ոսպնյակների արտադրման ոլորտում, սակայն երբեք չի դադարում կատարելագործվել։ Այսօր այն առաջարկում է նոր Neva Max Secret ոսպնյակները, որոնք օժտված են լավագույն հատկանիշները՝ անգույն ծածկույթ, դիմացկունություն միկրովնասվածքների նկատմամբ։ Սա կատարյալ տարբերակ է, որը չունի մրցակիցներ:
Neva Max secret-ը առաջին ոսպնյակներից է, որն ունի անտեսանելի պաշտպանիչ շերտ, ինչի շնորհիվ հիանալի կերպով ընդգծում է շրջանակի գեղեցկությունը։
Neva Max Secret-ը հարմար է հետևյալ դեպքերում․
Neva Max Secret-ի առավելություները
Այս նորամուծությունը լրացնում է Neva® Max-ի մյուս այլ հատկանիշնեը՝ երկարատև թափանցիկություն, ջրակայունություն, դիմացկունություն փոշու և միկրովնասվածքների:
NIGHT DRIVE BOOST
Օպտիմալ է գիշերային երթևեկության համար
BBGR ընկերությունը մշակել է հատուկ դիզայն և նորարարական լուծումներ, որոնք բավարարում են բծախնդիր սպառողների տեսողական պահանջները մեքենա վարելու ընթացքում։
Շատերը մեքենա վարելիս ունենում են անհարմարության և լարվածության զգացում: Երբեմն վարորդները վախենում են, որ վթարի կենթարկվեն, ի վիճակի չեն լինի արագ արձագանքել վտանգի պահին, ժամանակին չեն կարողանա նկատի փողոցը հատող հետիոտնին կամ ճիշտ չեն հաշվարկի դիմացի մեքենայի հեռավորությունը: Մեքենա վարելու արդյունքում աչքերը հոգնում են և դրանցում առաջանում է այրոց: Իրավիճակը ավելի է բարդանում հատկապես երեկոյան վարելիս, քանի որ մթության մեջ մեծանում է աչքերի լարվածությունը:
Այս խնդիրներից խուսափելու համար BBGR ընկերությունն առաջարկում է Night Drive Boost նորամուծությունը, որը զգալիորեն նվազեցնում է տեսողական անհանգստության աստիճանը մեքենա վարելիս։ Այս ծածկույթն օգնում է ավելի հստակ տեսնել առարկաների եզրագծերը։
Այս ոսպնյակները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են առավել ապահով վարել և հանգիստ զգալ ամենօրյա ոսպնյակներով հատկապես երեկոյան ժամերին։ Հարկ է նշել, որ գիշերային ժամերին բբի տրամագիծը մեծանում է, դաշտի խորությունը նվազում է և արդյունքում վատթարանում է հեռավորության ընկալումը:
Night Drive Boost-ի առավելությունները
Night Drive Boost -ը լավագույն լուծումն է բոլոր վարորդների համար: