BBGR

  • 20/03/2019

BBGR

Մեր կազմակերպությունը հանդիսանում է ֆրանսիական "BBGR" ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը հայտնի է ողջ աշխարհում որպես բարձրորակ ոսպնյակներ արտադրող ընկերություն։

BBGR ընկերության պատմության հետևում ընկած է երկու խոշորագույն օպտիկական ընկերությունների միավորումը` BB  (Բենուա Բերտյե - Benoist Berthiot)՝ հիմնված 1846 թվականին Սեզանում և GR (Ժիլբերտ Ռուտի - Guilbert Routit)՝ հիմնված 1848 թվականին Պրովինսում։ 1974թ-ին այդ երկու օպտիկական ընկերությունները միավորվեցին՝ ստեղծելով BBGR-ը։ Համատեղելով իրենց տեխնոլոգիան և աշխատուժը՝ դրանք հիմնեցին համաշխարհային կարգի նոր օպտիկական ձեռնարկություն։

Այսօր այն հանդիսանում է ոսպնյակներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը Եվրոպայում։ 2001թ-ին այն սկսեց ակտիվորեն ընդլայնվել. ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 2350 աշխատակից 14 երկրներում։ BBGR ընկերությունն ունի միջազգային ներկրողների բացառիկ ցանց։

BBGR ընկերությունն օպտիկական շուկայում ունի իր ուրույն և հաստատուն տեղը։ Ընկերությունն առաջարկում է տեխնոլոգիապես բարձր որակի ոսպնյակների լայն տեսականի՝ մոնոֆոկալ, բիֆոկալ, օֆիսային, պրոգրեսիվ, պրիզմատիկ և ստերեոսկոպիկ՝ նախատեսված ցանկացած տեսողական խնդրի համար։ Բոլոր ոսպնյակների համար առաջարկվում են ծածկույթներ, որոնց տեսակները տատանվում են էկոնոմից մինչև պրեմիում դաս։

Նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բավարարվում են ոչ միայն օպտոմետրիստների, այլ նաև վերջնական սպառողների կարիքները։ Մեթոդների անընդհատ նորացման արդյունքում ստեղծվում են ոսպնյակներ, որոնք ապահովում են առավելագույն տեսողական հարմարավետություն։

Կիսվել

Նորություններ