Balenciaga շրջանակների և արևային ակնոցների հավաքածուները տարբերվում են արտասովոր դիզայնով, ոչ սովորական նյութերով, որոնք ակնոցները դարձնում են եզակի ու միանգամայն տարբերվող:
Ապրանքանիշն ունի Balenciaga Eyewear ակնոցների երկու տեսակի հավաքածու՝ Extreme և Everyday։
Extreme-ը սպորտային ոսպնյակներով առանձնացող հավաքածու է, իսկ Everyday-ը համարձակ, բայց միևնույն ժամանակ դասական ոճի մեջ է՝ նախատեսված ամենօրյա կրման համար։
PUMA ակնոցների հավաքածուն ընդգրկում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նորաոճ, ժամանակակից ակնոցներ: Ամուր շրջանակները, որոնց ոճերը բազմազան են՝ դասականից մինչև սպորտային, հիանալի համապատասխանում են են գրասենյակային և հանգստի պայմաններին: Տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված PUMA ակնոցները հարմար են ակտիվ կեսակերպով ապրող մարդկանց ապրելաոճին: Այս հավաքածուն ընդգրկում է է ամուր, նորաձև շրջանակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է աշխատանքի համար: PUMA ակնոցներն առաջարկում են գունային երանգների մեծ տեսականի, որոնք էլ ավելի վառ են դարձնում առօրյա տեսքը:
Alexander McQueen-ը կազմակերպում էր շքեղ ու ոչ ավանդական դեֆիլե իր յուրաքանչյուրխանութ-սրահի բացման ժամանակ։ Նրա հավաքածուները առանձնանում են էմոցիոնալությամբ, անհավատալի էներգիայով, միևնույն ժամանակ՝ ռոմանտիկությամբ ու բնականությամբ։ Alexander McQueen նորձևության տան յուրաքանչյուր հավաքածուն տուրք է տալիս բրիտանական ավանդական արժեքներին, այն կրում է իր մեջ նաև ֆրանսիական Haute Couture վարպետության նուրբ աշխատանքն ու իտալական մտքի անթերի վերջնարդյունքը։
Հեշտ ճանաչելի բրենդն ընդգծում են ակնոցի ականջի հատվածի մետաղական դեկորը (հաճախ՝ լոգոտիպի տեսքով, որը կազված է 3 տառից՝ YSL) և ականջի ետնամասի հաստ հատվածը։ Yves Saint Laurent հավաքածուում յուրաքանչյուր կին կգտնի իրեն համապատասխան ակնոց՝ հայտնի թիթեռից ու կատվի աչքերից մինչև խիստ քառակուսի ու կլորավուն ֆորմաներ։ Saint Laurent-ի ակնոցների նրբաճաշակ ոճը շարունակում է մնալ նորաձևության պիկի վրա՝ հարմարավետ, թեթև, առանց ավելորդ դետալների, հանգիստ գույների մեջ՝ հավանայի, փղոսկրի, մարմարի, տաբակի, ավազի։
Gucci ակնոցներ (կանացի և տղամարդու) կրում են հայտնիները և այն մարդիկ, ովքեր համարում են իրենց նորաձևության աշխարհի անդամ և տարվել են բուրժուական աշխարհի պերճանքով։ Բիյոնսեն է կրում Gucci, Ջոլին, Քարդաշյանը լռում է, բայց նույնպես կրում է Gucci:
Gucci բրենդը տարբերվում է իր յուրօրինակ ոճով․ գրաֆիտ, մետաղ, պլաստիկ, ոսկի, լեոպարդ, չեզոք ունիսեքս և համարձակություն։ Ձեր գլուխը կպտտվի այն կերպարների բազմազանությունից, որը դուք կարող եք ստեղծել իտալական ոճի վարպետների արտադրած ակնոցներով։
Gucci ակնոցներ․
Zoobug ակնոցները հատուկ մշակված են 0-ից մինչև 12 տարեկան երեխաների համար։ 2006 թվականից Zoobug-ը ստեղծում է գունավոր շրջանակներ և արևային ակնոցներ, որոնք ձեռքի աշխատանք են և համապատասխանում են անվտանգության բոլոր ստանդարտներին։ Zoobug-ը առաջին մասնագիտացված ապրանքանիշն է ակնոցների արտադրման ոլորտում, որը կենտրոնացված է միայն երեխաների համար նախատեսված շրջանակների արտադրության մեջ։ 2015 թվականի հուլիսին Zoobug-ը սկսեց իր համագործակցությունը Mondottica-ի հետ։
Versace-ն հեղինակավոր նորաձևության և կյանքի որակի ապրանքանիշն է և ամբողջ աշխարհում իտալական շքեղության խորհրդանիշը: Այն նախատեսված է տղամարդկանց և կանանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ժամանակակից եւ հմայիչ ոճ, որոնք համատեղում են նրբեգողությունն ու սեքսուալ գրավչությունը: Ակնոցների հավաքածուն, որը շուկայում է դեռ 2003 թվականից, հայտնի է նորաձևության տան առանձնահատուկ դետալներով: