Lancel ապրանքանիշը հայտնի է հատկապես գեղեցիկը գնահատելու մոտեցման շնորհիվ: Շքեղությունն ու անհատականությունը հանդիսանում են Lancel-ի առանձնահատկությունն ու տեսլականը:
Յուրաքանչյուր շրջանակ արտահայտում է այն ոճը, որը լավագույնս կհամապատասխանի յուրաքանչյուրի դեմքին, մաշկի գույնին և արտաքինին:
Lancel արևային ակնոցները նորաձև են և գունագեղ դիզայնով, որն արտացոլում է ժամանակակից կնոջ կանացիությունը:
Charriol․ շքեղ, ինչպես վայել է ֆրանսիական նորաձևությանը։ Հիմնադրվել է 1983 թ․-ին Ժնևում՝ Ֆիլիպ Շարիոլի կողմից: Charriol-ը հանդիսանում է ակնոցների դիզայնի համաշխարհային հեղինակավոր ապրանքանիշներից մեկը:
Ամենաբարձր որակի նյութերի, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և քարերի օգտագործումը, ձեռքի աշխատանքների հետ համատեղ ստեղծում է յուրօրինակ նմուշներ, որոնք մարմնավորում են ապրանքանիշի փիլիսոփայությունը՝ այլ կերպ ապրելու արվեստը:
Ակնոցները ստեղծվել են ժամացույցների և զարդերի ոգով, որոնց դետալները վերաիմաստավորվել են օպտիկական որակի տեսանկյունից:
Tonino Lamborghini-ն արիստոկրատական սպորտային մեքենաներ արտադրող Lamborghini դինաստիայի ժառանգորդն է։ 1981 թ․-ին հիմնվեց Tonino Lamborghini Style and Accessories իտալական շքեղ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը արտադրում էր ձեռքի ժամացույցներ, նորաձև հագուստ, ակնոցներ և փոքր կաշվե իրեր:
Tonino Lamborghini ակնոցների դիզայնը երկար տարիների նվիրված հետազոտությունների արդյունք է՝ նրբագեղության և կատարելության հավասարակշռության հասնելու համար:
Բրենդն օգտագործում է բարձրորակ նյութեր, ինչպիսիք են տիտանը, ածխածնային պողպատը, ացետատը և փայտը, որոնք արտադրանքին տալիս են յուրահատուկ ամրություն:
Tonino Lamborghini-ն ունի տղամարդկանց ակնոցների մեծ տեսականի՝ մետաղական շրջանակներից մինչև ացետատային շրջանակներ, որոնք ստեղծված են արվեստի ներշնչանքով և տեխնոլոգիական նյութերի ընտրությամբ: Իսկ կանացի ակնոցների շրջանակները հայտնի են իրենց շքեղ փայլով, գործնականության և էսթետիկության նրբերանգների համադրությամբ:
Հանրահայտ ֆրանսիական Boucheron ոսկերչական տան ավելի քան 150-ամյա պատմությունը լի է զարմանալի իրադարձություններով, որոնք համապատասխանում են ինչպես Ֆրեդերիկ Բուշերոնի, այնպես էլ իր ժառանգների ոսկերչական մեծ տաղանդին: Ամենահայտնի և ազդեցիկ մարդիկ ընտրել և շարունակում են ընտրել Boucheron՝ իրենց սիրելիներին սիրո և գնահատանքի զգացումներ հայտնելու համար: Նրանց թվում են ռուս կայսր Ալեքսանդր 2-ը, Նիկոլայ 2-ը և Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-ը, հնդիկ մահարանջաները և Իրանի շահը, ամենահարուստ արդյունաբերողները և հոլիվուդյան աստղերը:
Boucheron շրջանակների յուրաքանչյուր մոդել օժտված է կախարդական գրավչությամբ, որի հիմքում ընկած են թանկարժեք քարերը, որոնց գեղեցկությունը գրավում է կանանց սրտերը:
Ֆրանսիական Chloé ապրանքանիշը արտադրում է շրջանակների լայն տեսականի՝ նախատեսված բժշկական ակնոցների համար։ Ապրանքանիշի հավաքածուների մոդելները իդեալական են ամենօրյա կրման համար: Դրանք թեթև են և հարմարավետ, հուսալիորեն ֆիքսում են ոսպնյակները, նախատեսված են երկարատև օգտագործման համար։
Շրջանակների արտադրության համար օգտագործվում են ժամանակակից նյութեր և օրիգինալ դեկորներ։
Balenciaga շրջանակների և արևային ակնոցների հավաքածուները տարբերվում են արտասովոր դիզայնով, ոչ սովորական նյութերով, որոնք ակնոցները դարձնում են եզակի ու միանգամայն տարբերվող:
Ապրանքանիշն ունի Balenciaga Eyewear ակնոցների երկու տեսակի հավաքածու՝ Extreme և Everyday։
Extreme-ը սպորտային ոսպնյակներով առանձնացող հավաքածու է, իսկ Everyday-ը համարձակ, բայց միևնույն ժամանակ դասական ոճի մեջ է՝ նախատեսված ամենօրյա կրման համար։
PUMA ակնոցների հավաքածուն ընդգրկում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նորաոճ, ժամանակակից ակնոցներ: Ամուր շրջանակները, որոնց ոճերը բազմազան են՝ դասականից մինչև սպորտային, հիանալի համապատասխանում են են գրասենյակային և հանգստի պայմաններին: Տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված PUMA ակնոցները հարմար են ակտիվ կեսակերպով ապրող մարդկանց ապրելաոճին: Այս հավաքածուն ընդգրկում է է ամուր, նորաձև շրջանակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է աշխատանքի համար: PUMA ակնոցներն առաջարկում են գունային երանգների մեծ տեսականի, որոնք էլ ավելի վառ են դարձնում առօրյա տեսքը: