Alexander McQueen-ը կազմակերպում էր շքեղ ու ոչ ավանդական դեֆիլե իր յուրաքանչյուրխանութ-սրահի բացման ժամանակ։ Նրա հավաքածուները առանձնանում են էմոցիոնալությամբ, անհավատալի էներգիայով, միևնույն ժամանակ՝ ռոմանտիկությամբ ու բնականությամբ։ Alexander McQueen նորձևության տան յուրաքանչյուր հավաքածուն տուրք է տալիս բրիտանական ավանդական արժեքներին, այն կրում է իր մեջ նաև ֆրանսիական Haute Couture վարպետության նուրբ աշխատանքն ու իտալական մտքի անթերի վերջնարդյունքը։
Հեշտ ճանաչելի բրենդն ընդգծում են ակնոցի ականջի հատվածի մետաղական դեկորը (հաճախ՝ լոգոտիպի տեսքով, որը կազված է 3 տառից՝ YSL) և ականջի ետնամասի հաստ հատվածը։ Yves Saint Laurent հավաքածուում յուրաքանչյուր կին կգտնի իրեն համապատասխան ակնոց՝ հայտնի թիթեռից ու կատվի աչքերից մինչև խիստ քառակուսի ու կլորավուն ֆորմաներ։ Saint Laurent-ի ակնոցների նրբաճաշակ ոճը շարունակում է մնալ նորաձևության պիկի վրա՝ հարմարավետ, թեթև, առանց ավելորդ դետալների, հանգիստ գույների մեջ՝ հավանայի, փղոսկրի, մարմարի, տաբակի, ավազի։
Gucci ակնոցներ (կանացի և տղամարդու) կրում են հայտնիները և այն մարդիկ, ովքեր համարում են իրենց նորաձևության աշխարհի անդամ և տարվել են բուրժուական աշխարհի պերճանքով։ Բիյոնսեն է կրում Gucci, Ջոլին, Քարդաշյանը լռում է, բայց նույնպես կրում է Gucci:
Gucci բրենդը տարբերվում է իր յուրօրինակ ոճով․ գրաֆիտ, մետաղ, պլաստիկ, ոսկի, լեոպարդ, չեզոք ունիսեքս և համարձակություն։ Ձեր գլուխը կպտտվի այն կերպարների բազմազանությունից, որը դուք կարող եք ստեղծել իտալական ոճի վարպետների արտադրած ակնոցներով։
Gucci ակնոցներ․
Zoobug ակնոցները հատուկ մշակված են 0-ից մինչև 12 տարեկան երեխաների համար։ 2006 թվականից Zoobug-ը ստեղծում է գունավոր շրջանակներ և արևային ակնոցներ, որոնք ձեռքի աշխատանք են և համապատասխանում են անվտանգության բոլոր ստանդարտներին։ Zoobug-ը առաջին մասնագիտացված ապրանքանիշն է ակնոցների արտադրման ոլորտում, որը կենտրոնացված է միայն երեխաների համար նախատեսված շրջանակների արտադրության մեջ։ 2015 թվականի հուլիսին Zoobug-ը սկսեց իր համագործակցությունը Mondottica-ի հետ։
Մնալով իր արմատներին հավատարիմ, Ted-ի «աչքերն» ուշադիր են մանրուքների նկատմամբ։ Հրաշալիորեն տարբերվող ոճավորումը համապատասխանում է ձեռքի աշխատանքի որակին։ Այն միավորում է համարձակ գույներն ու նախշերը` անհատական ակնոցներ ստեղծելու համար։ Եզակի տպագրությամբ ու թաքնված ծածկույթով շրջանակները և օրիգինալ են, և պայծառ, ինչպես հենց ինքը՝ մարդը։
Ակնոցը մեր կիրքն է
Արդեն 135 տարի է, ինչ Rodenstoch-ը միակ ընկերությունն է, որն առաջարկում է միաժամանակ ոսպնյակներ և շրջանակներ։ Առավելություններն ակնհայտ են՝ կատարյալ ոճի և բարձրորակ նյութերի համադրություն, փորձի և նորամուծությունների միաձուլում, մշտական ակտուալ ձևեր, իդեալական հարմարեցում ու հիանալի ֆունկցիոնալություն։
Լեգենդը վերադառնում է
Rocco-ն առաջին անգամ հայտնվեց անցյալ դարի վաթսունականներին, իսկ հետո հանկարծակի անհայտացավ՝ կարծես սուզվելով ընդհատակ, որպեսզի 2014 թվականին նորից վերադառնա համաշխարհային հարթակ արդեն rocco by Rodenstock հավաքածուով։ Ռետրո ոճի և գերժամանակակից նյութերի կիրառման շնորհիվ այս շրջանակները կարճ ժամանակում դարձան հայտնի ամենախստապահանջ նորաոճների շրջանում։ Դեղին եզրագծումն այս շրջանակների տարբերակիչ առանձնահատկությունն է, որը յուրաքանչյուր ակնոցին հաղորդում է ուրույն անհատականություն։
Porsche Design ակնոցները ֆունկցիոնալության և բարձրորակ շքեղության ներդաշնակ համադրությունն են։ Արտակարգ, մինիմալիստական և ժամանակին «չենթարկվող» հավաքածուները տարբերվում են նաև իրենց նորարարական ստանդարտներով։ Տեխնիկական նորարարությունն ու բարձրորակ արտադրությունը համապատասխանում են ամենաբարձր տեխնոլոգիական չափանիշներին։
Montblanc բրենդը, որն իր անունը ստացել է ի պատիվ Եվրոպայի ամենաբարձր գագաթի, հայտնի է որպես բարձրակարգ աքսեսուարներ արտադրող ընկերություն։ Montblanc-ի շրջանակների եւ արևային ակնոցների հավաքածուն, ընկերության մյուս լյուքս դասի աքսեսուարների նման, պահպանել է բրենդին բնորոշ ոճը, որն ընդգծվում է դրանցում տարբեր տարրերի օգտագործմամբ։ Բրենդի առավել հայտնի տարրը աստղն է։ Բոլոր մոդելները պատրաստված են ժամանակակից նյութերից` հատուկ մետաղական համաձուլվածքներից, դիմացկուն պողպատից եւ տիտանից։
MiraFlex իտալական բրենդը արտադրում է շրջանակներ՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար։ Այն արտացոլում է իտալական արտադրանքի ձեռագիրը՝ ճկուն և ապահով պլաստիկ շրջանակներ առանց մետաղական մասերի (Flexible& Safe)։ Պատրաստման ընթացքում մասնագետները հաշվի են առնում երեխայի գլխի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները։ MiraFlex-ը հանդիսանում է ամենաապահով տարբերակը՝ երեխայի տեսողության համար։ MiraFlex շրջանակների ամբողջ հավաքածուն հակաալերգիկ է, չի պարունակում լատեքս և պատրաստված է ճկուն ու չկոտրվող նյութից։ Ավելի քան 20 տարի է, որակական հատկանիշներով այն իր տեղը չի զիջում միջազգային շուկայում։