Հիանալի, ոչ ավանդական և նորաոճ․ Marimekko-ն ներկայացնում է իր վերջին օպտիկական հավաքածուն։ Դրանց համարձակ, դրական գծերը վերաիմաստավորվում են ֆիննական դիզայներական դպրոցի կենսունակ ոճի ու եզակի երանգների կիրառմամբ։ Ընդհանրապես Marimekko-ն իր բոլոր հավաքածուներում օգտագործում է դասական ոճն ու երանգները։
Օրիգինալ երանգներն ու համարձակ, վառ գույները հանդիսանում են Joules eyewear հավաքածուի հիմնական բաղադրիչները: Մանրակրկիտ ուշադրություն դարձնելով դետալներին, Joules-ի ապրանքանշանների նապաստակները կարելի է նշմարել շրջանակի անկյուններում ու քթի բարձիկներին: Little Joule հավաքածուի օպտիկական շրջանակները իրենցից ներկայացնում են մեծահասակների համար նախատեսված շրջանակների ավելի փոքր չափսերով տարբերակները։ Վառ, կենսունակ գույներով և ավանդական երանգներով յուրահատուկ համադրությունները Joules eyewear կրողներին իսկապես առանձնացնում են ընդհանուրից։
Jil Sander բրենդը ժամանակակից շքեղության խորհրդանիշն է։ Շրջանակների նոր հավաքածուն ասվածի լավագույն ապացույցն է։ Այստեղ պահպանողական և մինիմալիստական ոճերով համադրված բացառիկ վարպետությունը հասցված է կատարելության: Հանգստությունն ու բրենդի արդեն լեգենդ դարձած զուսպ ոճը առաջին հերթին կոչված են ընդգծելու Jil Sander կրողների անհատականությունը։
Oպտիկական հավաքածուների թվում, որոնք արտադրում է ամերիկյան Viva International ընկերությունը, Guess բրենդը զբաղեցնում է թերևս ամենապատվավոր տեղը, որպես աշխարհում երիտասարդական նորաձևության ամենապայծառ բրենդերից մեկը: Շրջանակները և արևային ակնոցները համարվում են այս բրենդի հագուստի հավաքածուի տրամաբանական շարունակությունը և իրենց մեջ ներառում են ապրանքանիշի նորաձևության միտումներն ու նորարարական տեխնոլոգիաները: Բրենդի փիլիսոփայության հիմքում շքեղ ապրելակերպն է։
Dsquared2 լյուքս դասի բրենդն իր գոյության համար պարտական է կանադացի դիզայներներ Դին և Դան Կեյտեններին, ինչպես նաև՝ շոու-բիզնեսի սուպերաստղ Մադոննային: Շրջանակների հավաքածուների համար որպես դեկոր լայնորեն օգտագործվում է Dsquared2-ի նշանը, որը իրենից ներկայացնում է թխկենու տերև՝ Կեյտեն եղբայրների հայրենիք Կանադայի խորհրդանիշը։
Իտալական Diesel բրենդն այժմ հայտնի է բոլորին: Այսօր Diesel ապրանքանիշը թողարկում է ոչ միայն ջինսե հագուստների հավաքածու, այլ նաև շատ այլ ապրանքներ, այդ թվում` ոսկյա զարդեր, օծանելիքներ, արևային ակնոցներ և կորեկցիոն շրջանակներ: 2011 թ. Վերջերին իտալական Marcolin և Diesel ընկերությունների համագործակցության արդյունքում կրկին ասպարեզ վերադարձան կորեկցիոն շրջանակների և Diesel Shades արևային ակնոցներիների նոր հավաքածուները։
Cacharel ապրանքանիշը համադրությունն է երեք հիմնական հասկացությունների՝ ազատության, կանացիության և ռոմանտիզմի։ Գեղեցիկ կանանց համար ստեղծված հագուստի առաջին հավաքածուները իրենց ազդեցությունն են թողել ավելի ուշ ստեղծված կորեկցիոն շրջանակների մեջ, որոնք նորաձևության տունը թողարկում է տարիներ շարունակ։ Cacharel ապրանքանիշի կորեկցիոն շրջանակները հիանալի համատեղումն են դասականի և նորագույնի։ Իսկ իտալական Mondottica օպտիկական ընկերության հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացրեց շրջանակների արտադրությունը՝ համատեղելով իտալական պարզությունն ու հարմարավետությունը փարիզյան շիկի հետ։
Իր գործի վարպետ Քրիստիան Լակռուան յուրաքանչյուր աշխատանքում փորձում է հասնել կատարելության։ Արտասովոր, արտառոց, ճկուն կորեկցիոն շրջանակները տեղ են գտել Christian Lacroix հավաքածուի մեջ։ Նման աքսեսուարով հեշտ է գտնվել ուշադրության կենտրոնում։ Դիզայներն իր ստեղծագործություններում հաճախ օգտագործում է այսպես կոչված մոզաիկայի մեթոդը: Բարձրորակ նյութերով համադրված գեղեցիկ ձևերը, որոնցից պատրաստվում են շրջանակները, կատարելության գագաթնակետ են։ Այս շրջանակները ոճային աքսեսուար լինելու հետ մեկտեղ հարմարավետ են և պրակտիկ։
Նորաձևության իկոնայի ոճով
Վաթսունականներով և յոթանասունականներով ոգեշնչված՝ Կլաուդիա Շիֆերը ստեղծեց իր առաջին շրջանակների հավաքածուն: Այդ ժամանակաշրջանի շրջանակների ձևերի մեջ նա գտավ իր կիրքն արարելու պահպանողական դասական ոճը, սակայն միևնույն ժամանակ միշտ արդիական: Նոր նյութերը և գույները, ինչպես նաև նոր շրջանակներին հարմարեցված ձևերը լրացնում են հնաոճ նմուշներին և հաղորդում նորաոճ տեսք:
Converse ակնոցները առաջացել են ամենահին և հայտնի սպորտային ապրանքանիշից։ Converse Kids շրջանակները ունեն էներգետիկ գույներ, ուրույն ոճ, անգերազանցելի և ինքնատիպ արտահայտված կառուցվածք, որոնք էլ պահանջված են երիտասարդ սերնդի կողմից։ Converse ակնոցների շրջանակները հասանելի են գունագեղ պլաստիկների և մետաղների համադրությամբ։ Ակնոցների հավաքածուն բավականին մեծ է, ավելի քան 200 մոդելներ: Այն առանձնանում է իր որակով, հուսալիությամբ և գների մատչելիությամբ։
Սպորտային ոճի հիմնադիր
Bogner Eyes հավաքածուի կորեկցիոն և արևային ակնոցները աչքի են ընկնում իրենց էլեգանտ սպորտային ոճով, պատրաստված են բարձրորակ նյութերից, ներդաշնակ են, տարբերվում են վառ ու արտահայտիչ գունային համադրությամբ։ Հավաքածուի մեջ ընդգրկված են Bogner Eyes շրջանակները, ինչպես նաև Bogner Moments ընտրված մոդելները, որոնք դասական մոդելների նոր տարբերակներ են, և որոնց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նորաձևության խորհրդանիշ Մարիա Բոգները։