Ever Clean կոնտակտային ոսպնյակների խնամքի հեղուկն ունի արդյունավետ պերօքսիդ համակարգ։ Այն ամբողջությամբ ախտահանում և մաքրում է ոսպնյակները 2 ժամում։
- Ոչնչացնում է բոլոր տեսակի միկրոօրգանիզմները։
- Մաքրում է սպիտակուցային և ճարպային մնացորդները։
- Նախատեսված է բոլոր տիպի կոնտակտային ոսպնյակների համար, այդ թվում՝ օրթոկերատոլոգիական։
Օգտագործվում է առանց նախնական մեխանիկական մաքրման, այսինքն՝ լինզան աչքից հանելուց հետո կարող եք այն անմիջապես դնել հեղուկի մեջ։