Պլանային փոխարինման կոնտակտային ոսպնյակներ (1 ամիս կրման տևողությամբ) ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 30 ՕՐ՝ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Շնորհիվ օպտիկական ուժի անցմանը կենտրոնից դեպի ծայրամաս՝ AIR OPTIX® AQUA Multifocal®-ը ապահովում է անխախտ և հստակ տեսողություն տարիքային հեռատեսություն ունեցող անձանց համար։ Իսկ ասֆերիկ դիզայնն ապահովում է հարմարավետություն դրանք կրելու ողջ ընթացքում։
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ 30 ՕՐ
AIR OPTIX® սերիայի կոնտակտային ոսպնյակների պատրաստման ընթացքում օգտագործվում է մակերեսի պլազմային մշակման տեխնոլոգիան, որն ապահովում է պաշտպանողական խոնավեցնող շերտ: Այն ապահովում է անընդհատ հարմարավետություն ողջ օրվա ընթացքում:
Լրացուցիչ պաշտպանություն
Կոնտակտային ոսպնյակներ կրելիս տեսողության որակի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ։ Դրանցից մեկը ոսպնյակի մակերևույթին առաջացող կուտակումներն են։
Կուտակումների տեսակները․
- Սպիտակուցներ և լիպիդներ՝ արցունքի մեջ պարունակվող բնական նյութեր։
- Կոսմետիկ միջոցների մնացորդներ, ինչպիսիք են ձեռքի քսուքները, ստվերաներկերը և աչքերից շպարը մաքրող միջոցները: