Ծառայություններ

ԱԿՆՈՑԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՏԵՂԱԴՐՈՒՄ

«Լուք օպտիկ» խանութ-սրահում կա տարբեր հատկանիշներով ու բնութագրերով ակնոցային ոսպնյակների մեծ ընտրանի, ինչը թույլ է տալիս իրականացնել արագ և որակյալ սպասարկում: Խանութ-սրահը հագեցված է նորագույն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ցանկացած բարդության ակնոցային ոսպնյակների մշակման, տարբեր կառուցվածքի շրջանակների մեջ նրանց տեղադրման, ակնոցային ոսպնյակների ներկման և ակնոցային շրջանակների ուլտրաձայնային մաքրման համար: Այստեղ շատ արագ կարող եք բացահայտել, թե որ ակնոցային ոսպնյակներն են համապատասխանում ձեզ, որքանով են բավարարում ձեր պահանջներին:

Ակնոցային ոսպնյակները կարող են որակապես խիստ տարբերվել՝ կախված արտադրողից։ Նախապատվություն տալով BBGR ապրանքանիշին՝ դուք կարող եք վստահ լինել, որ ընտրում եք որակով և հուսալի արտադրանք: Ինչպես մարդը, այնպես էլ նրա տեսողությունը, խիստ ինդիվիդուալ է։ Անհատական ակնոցային ոսպնյակների պատվերի դեպքում մեր մասնագետներն անպայման խորհրդակցում են ֆրանսիացի մեր գործընկերների հետ՝ հաճախորդի տեսողական պրոֆիլի հիման վրա ոսպնյակի պատրաստման համար, որպեսզի այն գերազանց կերպով հարմարեցված լինի հաճախորդի կենսաոճին: Այդ պարագայում Ֆրանսիայից ոսպնյակների առաքման համար կպահանջվի ժամանակ։ Մեզ մոտ առաջարկվում են նաև ֆոտոխրոմ ակնոցային ոսպնյակներ:

«Լուք օպտիկի» մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, ոսպնյակների ճշգրիտ մշակումը, բարձրորակ նյութերն ու նորարարական պատման մեթոդները երաշխիք են՝ վստահելու մեր ապրանքատեսականուն:

about img

BBGR

BBGR ակնոցային ոսպնյակների արտադրության հիմքում ընկած են բազմամյա փորձն ու գիտելիքները, ինչպես նաև՝ ինովացիոն տեխնոլոգիաները: