×
BBGR
BBGR

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մեր կազմակերպությունը հանդիսանում է ֆրանսիական " BBGR " ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը հայտնի է ողջ աշխարհում որպես բարձրորակ ոսպնյակներ արտադրող ընկերություն։

BBGR ընկերության պատմության հետևում ընկած է երկու խոշորագույն օպտիկական ընկերությունների միավորումը` BB Բենուա Բերտյե (Benoist Berthiot)՝ հիմնված 1846 թ-ին Սեզանում և GR Ժիլբերտ Ռուտի (Guilbert Routit)՝ հիմնված 1848 թ-ին Պրովինսում։ 1974 թ. այդ երկու օպտիկական ընկերությունները միավորվեցին՝ ստեղծելով BBGR-ը։ Համատեղելով իրենց տեխնոլոգիան և աշխատուժը՝ ստեղծեցին նոր համաշխարհային կարգի օպտիկական ձեռնարկություն։

Այսօր այն հանդիսանում է Եվրոպայի ոսպնյակներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը։ 2001 թ.-ին այն սկսեց ակտիվորեն ընդլայնվել։ Ներկայումս ընկերությունում աշխատում են ավելի քան 2350 աշխատակիցներ 14 երկրներում։ BBGR ընկերությունը ունի միջազգային բացառիկ ներկրողների ցանց։

BBGR ակնոցային ոսպնյակները արտադրվում են Ֆրանսիայի երկու գործարաններում։ Սեզանում պատրաստվում են օրգանական ոսպնյակներ, իսկ Պրովինսում՝ անհատական պատվերով ոսպնյակներ. հիմնականում բոլոր ոսպնյակները արտադրվում են "Թվային Ծածկույթ" տեխնոլոգիայով։

BBGR ընկերությունը օպտիկական շուկայում ունի իր ուրույն և հաստատուն տեղը։ Ընկերությունը առաջարկում է տեխնոլոգիապես բարձր որակի ոսպնյակների լայն տեսականի՝ մոնոֆոկալ, բիֆոկալ, օֆիսային, պրոգրեսիվ, պրիզմատիկ և ստերեոսկոպիկ՝ ցանկացած տեսողական խնդիրների համար։ Բոլոր ոսպնյակների համար առաջարկվում են ծածկույթներ, որոնց տեսակները տատանվում են էկոնոմից մինչև պրեմիում դաս։

Պրովինսում գտնվող կառույցը իրենից ներկայացնում է ոչ միայն աշխարհի խոշորագույն գործարաններից մեկը, այլ նաև լոգիստիկ կենտրոն է, որտեղ արտադրվում են տարեկան 30 միլիոն ոսպնյակներ։ Այնտեղ է գտնվում նաև մասնագետների մի խումբ, որը զբաղվում է նոր արտադրանքի զարգացմամբ և խթանմամբ։ Ընկերության ուսումնասիրություններն ու նոր տեխնոլոգիաները բավարարում են ոչ միայն օպտոմետրիստների, այլ նաև վերջնական օգտագործողների կարիքները։ Մեթոդների անընդհատ նորացման արդյունքում ստեղծվում են ոսպնյակներ, որոնք մաքսիմալ կերպով ապահովում են առավելագույն տեսողական հարմարավետություն։

BBGR BBGR