Սպորտային ոճի հիմնադիր
Bogner Eyes հավաքածուի կորեկցիոն և արևային ակնոցները ուշադրություն են գրավում իրենց էլեգանտ սպորտային ոճով, բարձրորակ նյութերով, ներդաշնակ, վառ ու արտահայտիչ գունային համադրությամբ։ Հավաքածուն իր մեջ ընդգրկել է Bogner Eyes շրջանակները, ինչպես նաև Bogner Moments ընտրված մոդելները, որոնք դասական մոդելների նոր տարբերակներ են, և որոնց ստեղծման ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նորաձևության խորհրդանիշ Մարիա Բոգները։