×
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ

ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀՆԵՐ

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին, որի նպատակն է օգնել ձեզ տեսնել ավելի լավ և ունենալ գերազանց տեսք:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, գտնվում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում: Այս համադրությունը հնարավորություն է տալիս այցելուներին անմիջապես մեկ վայրում, նախքան ակնոց գնելը, հետազոտվել կենտրոնում առկա նորագույն սարքավորումների օգնությամբ, կատարել փորձառու և բարձրակարգ մասնագետների խորհրդատվություն, ում կողմից հստակ կախտորոշվի ձեր տեսողության անկման պատճառը, կկատարվի անհատական ակնոցային շտկում և կառաջարկվի ամենաարդյունավետ լուծումը, որից հետո միայն «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» » խանութ սրահի արհեստավարժ անձնակազմի կողմից կառաջարկվեն ձեզ համապատասխան ակնոցի շրջանակներ և տեղում կպատրաստվեն ակնոցներ: Ակնոցները, որոնք դուք ձեռք կբերեք այստեղ, ամբողջովին կհամապատասխանեն բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսին, ինչի մեջ դուք կարող եք համոզվել, ստուգելով ակնոցների ոսպնյակների բեկման ուժը գերճշգրիտ ավտոլենսմետրի օգնությամբ: Ի շնորհիվ այսպիսի մոտեցման դուք կստանաք ամենալավ արդյունքը: Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է: Կարևոր է հիշել, որ պատահական խանութներից առանց մասնագետների խորհրդատվության և տեսողության սրության ստուգման ակնոց ձեռք բերելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլ նաև վնասել ձեր տեսողությանը:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահում դուք կարող եք գտնել որակյալ և հավաստագրված ակնոցների լայն տեսականի կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Մենք երաշխավորում ենք մեր տեսականու բարձր որակը և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը ներկայացնում է ֆրանսիական աշխարհահռչակ BBGR ընկերության ակնոցային ոսպնյակները Հայաստանում, որը հայտնի է ողջ աշխարհում որպես բարձրորակ ոսպնյակներ արտադրող: Ֆրանսիական BBGR ընկերությունը արտադրում է նորարարական ոսպնյակներ ավելի քան 160 տարի: BBGR ընկերության ոսպնյակների որակը փորձարկված է՝ տալով Ձեզ երաշխիք օպտիմալ տեսողական ճշգրտության և հարմարավետության համար։

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, առաջնորդվելով գործունեության նմանատիպ սկզբունքներով, ներկայացնում է նաև եվրոպական արտադրության շրջանակների լայն տեսականի հետևյալ բրենդներից՝ Bogner, Claudia Schiffer, Jil Sander, Mercedes Benz, Porsche Design, Rocco, Rodenstock, Tom Ford, Just Cavalli, Roberto Cavalli, Dsquared2, Diesel, Guess, Montblanc, Swarovski, Ray-Ban:

Բացման օրվանից մարդիկ մեզ վստահում են իրենց ամենաարժեքավորը՝ տեսողությունը: Բացահայտե՛ք կատարյալ տեսողության և գերազանց տեսքի տունը՝ «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը և գնահատեք բարձրակարգ սպասարկումը:

ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀ