×
Բրենդ՝ Dupont
Dupont
Dupont

S. T. Dupont՝ բրենդ նախատեսված տղամարդկանց շքեղ պարագաների համար: Դրա պատմությունը սկսվեց 1872 թվականին, երբ Սիմոն Տիսոտ-Դյուփոնը Փարիզում բացեց արհեստանոց՝ կաշվե թանկարժեք պարագաների արտադրություն համար: Ֆրանսիական շքեղության ոճը, որը մշակվել է Սիմոն Տիսոտ-Դյուփոնի կողմից, գտել է իր բնական շարունակությունը շրջանակների ստեղծման և արևային ակնոցներ մեջ: Իդեալական համամասնությունները, շրջանակների տեսակները, մանրակրկիտ ուսումնասիրությունները Ճապոնական Aoyama ընկերության կողմից՝ Dupont- ին ապահովում են այս ապրանքանիշին բնորոշ բարձր ոճը։ Շրջանակների գերազանց որակն առաջատար տեխնոլոգիաների և ձեռքի աշխատանքի օգտագործման արդյունքն է, որի գաղտնիքները խնամքով թաքցնում են ընկերության մասնագետները: Իսկ ահա շրջանակներին դեկորատիվ շեշտադրություն տալու համար օգտագործվում է այսպես կոչված արքայական լաք, որը մշակվել է հատուկ S. T. Dupont-ի համար։ Ոսկու ևարծաթի հետ աշխատելու ունակությունը միշտ էլ կարևոր դեր է խաղացել S. T. Dupont-ի ստեղծման գործում, իսկ ահա արվեստի յուրաքանչյուր գործ՝ պատրաստումից հետո անցնում է 7 տարբեր մակարդակի վերահսկողություն։

Dupont Ֆիլտր

×

Ֆիլտր

× Dupont