Մեր մասին

Մեր մասին

«Լուք Օպտիկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թ-ին։ Տարիների ընթացքում, շնորհիվ ընկերության պրոֆեսիոնալիզմի ու հետևողական աշխատանքի, բազմահազար մարդիկ հենց մեզ են վստահել իրենց համար ամենաարժեքավորը՝ տեսողությունը։ Լօօk Optic խանութ-սրահները հաճախորդների համար դարձել են կատարյալ տեսողություն և գերազանց տեսք երաշխավորող վստահելի վայր։

Խանութ-սրահ Մալայանի անվան կենտրոնում

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 1-ին հարկում գտնվելու հանգամանքը հնարավորություն է տալիս հաճախորդին անմիջապես մեկ վայրում, մինչ ակնոց գնելը, հետազոտվել կենտրոնում առկա նորագույն սարքավորումների օգնությամբ, ստանալ փորձառու և բարձրակարգ մասնագետների խորհրդատվություն։ Այստեղ մասնագետների կողմից ախտորոշվում է պացիենտի տեսողության անկման պատճառը, կատարվում է անհատական ակնոցային շտկում և առաջարկվում ամենաարդյունավետ լուծումը, որից հետո արդեն խանութ-սրահի արհեստավարժ անձնակազմի կողմից առաջարկվում են համապատասխան ակնոցի շրջանակներ։ Ակնոցները պատրաստվում են տեղում՝ ամբողջովին բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսին համապատասխան։ Բացարձակ ճշգրտության ու որակի հարցում համոզվելու համար բավական է միայն ստուգել ակնոցային ոսպնյակների բեկման ուժը գերճշգրիտ ավտոլենսմետրի օգնությամբ: Նման մոտեցումը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ լավագույն արդյունք: Չէ՞ որ ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է, և կարևոր է հիշել, որ պատահական խանութներից, առանց մասնագետի խորհրդատվության և տեսողության սրության ստուգման, ակնոց ձեռք բերելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև անդառնալիորեն վնասել տեսողությանը:

Նորաբաց մասնագիտացված սրահ Մաշտոցի պողոտայում

2022թ․ սեպտեմբերից Երևանի Մաշտոցի 43/14 հասցեում գործում է Լօօk Optic թվով երկրորդ մասնագիտացված սրահը։ Այստեղ առաջարկվում է հանրահայտ համաշխարհային բրենդների որակյալ և հավաստագրված արևային ու օպտիկական ակնոցների, կորեկցիոն շրջանակների, կոնտակտային ոսպնյակների մեծ տեսականի կանանց, տղամարդկանց և երեխաների համար:

Սրահը հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, որոնց միջոցով, մինչև ակնոցի կամ ոսպնյակի ընտրությունը, հաճախորդը, ցանկության դեպքում, կարող է ստուգել տեսողությունը՝ Հայաստանի Օպտոմետրիայի ասոցիացիայի նախագահ՝ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ:

Լօօk Optic խանութ-սրահներում բարձր որակն ու աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը երաշխավորված է։

about img

Լավագույն բրենդները

«Լուք օպտիկը» ներկայացնում է ֆրանսիական աշխարհահռչակ BBGR ընկերության ակնոցային ոսպնյակները Հայաստանում։ Վերջինս արտադրում է նորարարական ոսպնյակներ ավելի քան 160 տարի և ողջ աշխարհում հայտնի է որպես բարձրորակ ոսպնյակներ արտադրող ընկերություն:
Առաջնորդվելով բացառապես որակյալ ու վստահելի ապրանքատեսականի ներկայացնող ընկերությունների հետ համագործակցելու սկզբունքով՝ «Լուք օպտիկը» ներկայացնում է շրջանակների լայն տեսականի հեղինակավոր բրենդներից՝  Alexsander MQUEEN, Balenciaga, Bogner, Boucheron, Bottega Veneta, Brioni, Cacharel, Centrostyle, Christian Lacroix, Chloe, Claudia Schiffer, Converse Kids, Diesel, Dsquared2, DuPont, Dunhill, Guess, Gucci, Hackett, Jil Sander, Joules, Just Cavalli, Marimekko, Mercedes-Benz, Maje, Miraflex, Montblanc, Pepe Jeans, Pepe Jeans Kids, Porsche, Puma, Rocco, Rodenstock, Rodenstock Kids, Sandro, SaintLaurent, Swarovski, Ted Baker, Zoobug:
«Լուք օպտիկում» ներկայացված է ALCON® ընկերության AIR OPTIX®, ինչպես նաև CooperVision® ընկերության #Biofinity® կոնտակտային ոսպնյակների լայն տեսականին:
Տարի շուկայում
Լավագույն ապրանքներ
Ապրանքանիշեր
Գործընկեր
;