Հանրահայտ ֆրանսիական Boucheron ոսկերչական տան ավելի քան 150-ամյա պատմությունը լի է զարմանալի իրադարձություններով, որոնք համապատասխանում են ինչպես Ֆրեդերիկ Բուշերոնի, այնպես էլ իր ժառանգների ոսկերչական մեծ տաղանդին: Ամենահայտնի և ազդեցիկ մարդիկ ընտրել և շարունակում են ընտրել Boucheron՝ իրենց սիրելիներին սիրո և գնահատանքի զգացումներ հայտնելու համար: Նրանց թվում են ռուս կայսր Ալեքսանդր 2-ը, Նիկոլայ 2-ը և Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-ը, հնդիկ մահարանջաները և Իրանի շահը, ամենահարուստ արդյունաբերողները և հոլիվուդյան աստղերը:
Boucheron շրջանակների յուրաքանչյուր մոդել օժտված է կախարդական գրավչությամբ, որի հիմքում ընկած են թանկարժեք քարերը, որոնց գեղեցկությունը գրավում է կանանց սրտերը:
Ֆրանսիական Chloé ապրանքանիշը արտադրում է շրջանակների լայն տեսականի՝ նախատեսված բժշկական ակնոցների համար։ Ապրանքանիշի հավաքածուների մոդելները իդեալական են ամենօրյա կրման համար: Դրանք թեթև են և հարմարավետ, հուսալիորեն ֆիքսում են ոսպնյակները, նախատեսված են երկարատև օգտագործման համար։
Շրջանակների արտադրության համար օգտագործվում են ժամանակակից նյութեր և օրիգինալ դեկորներ։
Balenciaga շրջանակների և արևային ակնոցների հավաքածուները տարբերվում են արտասովոր դիզայնով, ոչ սովորական նյութերով, որոնք ակնոցները դարձնում են եզակի ու միանգամայն տարբերվող:
Ապրանքանիշն ունի Balenciaga Eyewear ակնոցների երկու տեսակի հավաքածու՝ Extreme և Everyday։
Extreme-ը սպորտային ոսպնյակներով առանձնացող հավաքածու է, իսկ Everyday-ը համարձակ, բայց միևնույն ժամանակ դասական ոճի մեջ է՝ նախատեսված ամենօրյա կրման համար։
PUMA ակնոցների հավաքածուն ընդգրկում է տղամարդկանց, կանանց և երեխաների համար նորաոճ, ժամանակակից ակնոցներ: Ամուր շրջանակները, որոնց ոճերը բազմազան են՝ դասականից մինչև սպորտային, հիանալի համապատասխանում են են գրասենյակային և հանգստի պայմաններին: Տղամարդկանց, կանանց և երեխաների համար նախատեսված PUMA ակնոցները հարմար են ակտիվ կեսակերպով ապրող մարդկանց ապրելաոճին: Այս հավաքածուն ընդգրկում է է ամուր, նորաձև շրջանակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է աշխատանքի համար: PUMA ակնոցներն առաջարկում են գունային երանգների մեծ տեսականի, որոնք էլ ավելի վառ են դարձնում առօրյա տեսքը:
Alexander McQueen-ը կազմակերպում էր շքեղ ու ոչ ավանդական դեֆիլե իր յուրաքանչյուրխանութ-սրահի բացման ժամանակ։ Նրա հավաքածուները առանձնանում են էմոցիոնալությամբ, անհավատալի էներգիայով, միևնույն ժամանակ՝ ռոմանտիկությամբ ու բնականությամբ։ Alexander McQueen նորձևության տան յուրաքանչյուր հավաքածուն տուրք է տալիս բրիտանական ավանդական արժեքներին, այն կրում է իր մեջ նաև ֆրանսիական Haute Couture վարպետության նուրբ աշխատանքն ու իտալական մտքի անթերի վերջնարդյունքը։
Հեշտ ճանաչելի բրենդն ընդգծում են ակնոցի ականջի հատվածի մետաղական դեկորը (հաճախ՝ լոգոտիպի տեսքով, որը կազված է 3 տառից՝ YSL) և ականջի ետնամասի հաստ հատվածը։ Yves Saint Laurent հավաքածուում յուրաքանչյուր կին կգտնի իրեն համապատասխան ակնոց՝ հայտնի թիթեռից ու կատվի աչքերից մինչև խիստ քառակուսի ու կլորավուն ֆորմաներ։ Saint Laurent-ի ակնոցների նրբաճաշակ ոճը շարունակում է մնալ նորաձևության պիկի վրա՝ հարմարավետ, թեթև, առանց ավելորդ դետալների, հանգիստ գույների մեջ՝ հավանայի, փղոսկրի, մարմարի, տաբակի, ավազի։