«Լուք օպտիկ» խանութ-սրահում կա տարբեր հատկանիշներով ու բնութագրերով ակնոցային ոսպնյակների մեծ ընտրանի, ինչը թույլ է տալիս իրականացնել արագ և որակյալ սպասարկում: Խանութ-սրահը հագեցված է նորագույն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ցանկացած բարդության ակնոցային ոսպնյակների մշակման, տարբեր կառուցվածքի շրջանակների մեջ նրանց տեղադրման, ակնոցային ոսպնյակների ներկման և ակնոցային շրջանակների ուլտրաձայնային մաքրման համար: Այստեղ շատ արագ կարող եք բացահայտել, թե որ ակնոցային ոսպնյակներն են համապատասխանում ձեզ, որքանով են բավարարում ձեր պահանջներին:
Ակնոցային ոսպնյակները կարող են որակապես խիստ տարբերվել՝ կախված արտադրողից։ Նախապատվություն տալով BBGR ապրանքանիշին՝ դուք կարող եք վստահ լինել, որ ընտրում եք որակով և հուսալի արտադրանք: Ինչպես մարդը, այնպես էլ նրա տեսողությունը, խիստ ինդիվիդուալ է։ Անհատական ակնոցային ոսպնյակների պատվերի դեպքում մեր մասնագետներն անպայման խորհրդակցում են ֆրանսիացի մեր գործընկերների հետ՝ հաճախորդի տեսողական պրոֆիլի հիման վրա ոսպնյակի պատրաստման համար, որպեսզի այն գերազանց կերպով հարմարեցված լինի հաճախորդի կենսաոճին: Այդ պարագայում Ֆրանսիայից ոսպնյակների առաքման համար կպահանջվի ժամանակ։ Մեզ մոտ առաջարկվում են նաև ֆոտոխրոմ ակնոցային ոսպնյակներ:
«Լուք օպտիկի» մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, ոսպնյակների ճշգրիտ մշակումը, բարձրորակ նյութերն ու նորարարական պատման մեթոդները երաշխիք են՝ վստահելու մեր ապրանքատեսականուն:
«Լուք Օպտիկ» մասնագիտացված օպտիկական սրահում իրականացվում են ժամանակակից օպտոմետրիկ ծառաություններ՝ Հայաստանի Օպտոմետրիայի ասոցիացիայի նախագահ՝ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ:
Այստեղ կատարվում է տեսողության տարբեր խանգարումների շտկում (այդ թվում` նաև բարդ շտկում) ակնոցային և կոնտակտային ոսպնյակների միջոցով: Կատարվում են տարբեր հետազոտություններ, աչքի հիվանդությունների դիագնոստիկա և ուղորդում համապատասխան մասնագետի մոտ:
Սրահում նաև կատարվում է երեխաների հետազոտություն և ըստ այդմ՝ նշանակվում համապատասխան ակնոցային կամ կոնտակտային ոսպնյակներ: