Progressive lenses

Progressive lenses

Բրենդ
  • BBGR
Տեսակ
  • Ակնոցային ոսպնյակներ
Արտադրող երկիր
  • Ֆրանսիա
Կիսվել:

BBGR ընկերության պրոգրեսիվ ոսպնյակների լայն տեսականին թույլ է տալիս ընտրել ցանկացած նախասիրության և արժեքի ոսպնյակներ:

Յուրահատուկ պրոգրեսիվ ոսպնյակներ

Ուսումնասիրելով աջլիկ կամ ձախլիկ մարդուն, ով աշխատում է համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով, գրում է գրչով կամ ուղղակի նստած գիրք է կարդում, Դուք կտեսնեք, որ նրանք ընդունում են տարբեր դիրքեր։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ դիրքով է հարմար գիրք կարդալ կամ համակարգչով աշխատել, ինչն էլ ազդում է կեցվածքի և տեսողության վրա։

Մինչև BBGR ընկերության Intuitiv Plus ոսպնյակների արտադրությունը՝ ոչ մի այլ ընկերություն հաշվի չէր առել մարդու աջլիկ կամ ձախլիկ լինելը։

Intuitiv Plus-ի առավելությունները

  • Տեսողության հստակություն
  • Միջին և մոտ տարածության մեջ տեսողության պարզություն
  • Ավելի ազատ շարժումներ ամենօրյա գործողություններում
  • Արագ հարմարվողականություն
  • Բնական տեսողություն՝ ցանկացած տարածությունում 
  • Մինչև 35% ավելի օգտակար տեսողություն

Երկու նորարարական եւ արտոնագրված տեխնոլոգիաներ

Intuitiv Plus Mio

Intuitiv Plus ոսպնյակները գոյություն ունեն նաև MIO տարբերակով: Առաջարկելով ավելի շատ արդյունավետություն՝ Intuitiv Plus Mio-ն հաշվի է առնում նաև շրջանակի կրելու ձևը և ընթերցանության բնական տարածությունը, որը հատուկ է մարդու դեմքին։

 

ANATEO® PLUS / ANATEO® PLUS MIO

Մեր առօրյա կյանքի գործողությունների մեծ մասը տեղի է ունենում 50սմ-ից մինչև 1,5 մ-ի միջև։ Այս տարածությունը կոչվում է "միջանկյալ" տեսողություն։ Ստանդարտ պրոգրեսիվ ոսպնյակներում միջին հատվածը, որը թույլ է տալիս տեսնել միջին տարածության մեջ՝ օպտիմալիզացված չէ․ այս հատվածը փաստորեն հստակ չէ և բավականին անհարմար։

Anateo-ն առաջին ոսպնյակն է, որը հաշվի է առնում մարդու աչքի անատոմիական կառուցվածքը և ապահովում է լայն տեսադաշտ։

Անհատականացումն ըստ աչքի անատոմիական կառուցվածքի

Աչքի երկարությունը կարող է տատնվել 20,5 մմ-ից մինչև 28 մմ կամ աչքից 30% ավելի բարձր լինել։

  • Աչքերի երկարությունը. ավելի երկար աչքը բերում է կարճատեսության, իսկ ավելի կարճը՝ հեռատեսության։
  • Աչքի կենտրոնի շարժման դիրքը. ինչքան երկար է աչքը, այնքան հեռու է կենտրոնը։
  • Ցանցաթաղանթի կորությունը. ավելի երկար աչքը ունի ավելի կոր ցանցաթաղանթ քան կարճ աչքը։

Այս գործոնները հաշվի են առնվում Anateo Plus անհատականացված պրոգրեսիվ ոսպնյակների մշակման ժամանակ։ Այն ապահովում է անգերազանցելի տեսողական հարմարավետություն։

Օգտագործման առավելությունները

Իդեալական լուծում, որը տալիս է նաև՝

  • Ընդլայնված տեսադաշտ
  • Ավելի փափուկ մակերես
  • Հստակ տեսողություն ցանկացած հեռավորության դեպքում

 

 

Պրոգրեսիվ ոսպնյակները պետք է ապահովեն հստակ տեսողություն ամենօրյա օգտագործման ժամանակ՝ անկախ հեռավորությունից։ 

Մինչ այժմ ոչ մի պրոգրեսիվ ոսպնյակ չի առաջարկել հստակ և կայուն անցում ոսպնյակի մի դաշտից մյուսը։ Sirus-ը բավարարում է ակտիվ ապրելակերպով մարդկանց պահանջներ․ այն ունի բարձր հարմարավետություն և բազմաֆունկցիոնալություն։

Այն հատուկ պատրաստվել է այնպիսի տարիքային հեռատեսների համար, ովքեր ակնկալում են ստանալ բազմաֆունկցիոնալ ոսպնյակներ մատչելի գնով։

Sirus ոսպնյակների առավելությունները

  • Լայն և կայուն տեսողություն՝ գլխի նվազագույն շարժումներով
  • Հեռուն հստակ տեսնելու հնարավորություն
  • Ավելի լայն մոտ տարածություն
  • Շարժման ընթացքում տեսողությունը կլինի կայուն

Sirus ոսպնյակների առաջարկած լուծումը

Հեղափոխական, նորարարական տեխնոլոգիա՝ նախատեսված թվային ծածկույթով պրոգրեսիվ ոսպնյակների համար։ Այս երկու նոր տեխնոլոգիաները օպտիմալացնում են միջանկյալ հատվածը․

  • Միջանկյալ տեսողության գոտու կայունացում
  • Միջանկյալ հատվածի ասֆերիկ շերտերի տեղակայում

Sirus Plus ոսպնյակները գոյություն ունեն նաև MIO տարբերակով, ինչը թույլ է տալիս ավելի անհատականացնել պատվերը՝ հաշվի առնելով նաև շրջանակի կրելու ձևը, ընթերցացնության ժամանակ բնական տարածությունը, որն անհատական է յուրաքանչյուրի համար:

 

QUADRO / QUADRO MINI

Թվային ծածկույթը մատչելի է բոլորի համար

Թվային ծածկույթի առավելություններն այժմ հասանելի են բոլոր տարիքային հեռատեսների համար՝ Quadro և Quadro Mini տարբերակներով։

Quadro ոսպնյակների տարբերակում թվային ծածկույթն անցնում է ոսպնյակի հետևի հատվածով։ Դրա առավելություններից է նաև այն, որ ոսպնյակն ապահովում է լայն տեսադաշտ և հարմարավետություն մոտ տարածությունում, ինչի արդյունքում ակնոցը հարմար է աշխատելու և կարդալու համար։

Quadro-ի առավելությունները

  • Լայն տեսադաշտ
  • Ընթերցանության հարմարավետություն

Quadro-ն գոյություն ունի նաև Mini տարբերակով՝ ավելի փոքր շրջանակների համար:

 

SIRUS® / SIRUS® MINI

Թվային ծածկույթով պրոգրեսիվ ոսպնյակներ ակտիվ հեռատեսների համար

Քթի վրա շրջանակի շարժումը հանգեցնում է տեսողության խախտմանը։

Sirus-ը իրենից ներկայացնում է ունիվերսալ ոսպնյակ։ Շնորհիվ իր "ամորտիզացիոն" (մեղմացնող) հատկության` ապահովում է գերազանց հստակություն ցանկացած շարժման նկատմամբ։ Տեսողությունը մնում է կայուն ոսպնյակի յուրաքանչյուր հատվածում։

Sirus-ի առավելությունները

  • Կայուն է մոտիկ և հեռու տեսողության ժամանակ
  • Մոտ տեսադաշտը լայն է
  • Հեշտ հարմարվողականություն

Sirus-ը գոյություն ունի նաև Mini տարբերակով՝ ավելի փոքր շրջանակների համար

 

YSEO™

Հարմարավետ պրոգրեսիվ ոսպնյակներ, որոնք ադապտացվում են կյանքի բոլոր պայմաններին

Մեզնից յուրաքանչյուրն ունի բացառիկ տեսողություն, ինչն էլ մեզ դարձնում է առանձնահատուկ։ Սակայն պրոգրեսիվ ոսպնյակների արտադրության մեջ հաշվի չեն առնվում յուրաքանչյուրի ապրելակերպը կամ առօրյա գործունեությունը։

Yseo-ի առավելությունները

  • Տեսողական օպտիմալ դաշտ՝ ապրելակերպի ցանկացած պայմաններում
  • Մոտակա տարածքի հեշտ և հարմար հասանելիություն
  • Կատարյալ կայունություն առօրյայում
  • Ցանկացած շրջանակի ընտրություն
  • Ցանկացած պայմանների համար

 

EVOLIS® / EVOLIS® MINI

Օպտիմալ տեսողական որակ

Ֆրանսիական BBGR ընկերությունը մշակել է նոր պրոգրեսիվ ոսպնյակներ, որոնք հայտնի են «Evoils» անվանմամբ։ Evolis-ը առաջին անհատական ոսպնյակն է, որը համապատասխանում է ցանկացած աստիճանի հեռատեսություն ունեցող անձանց։ Այս ոսպնյակները նախատեսված են հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը և գեղագիտությունը համատեղելու համար։ Այստեղ հաշվի են առնվում նաև հեռատեսություն ունեցող անձանց առանձնահատկությունները։ Այդ իսկ պատճառով, ակնոցային ոսպնյակներն արտադրվում են ծածկույթների տարբեր մակերևույթներով, որոնք էլ ապահովում են ավելի մեծ ընտրություն ոսպնյակների հարցում։

Evoils-ի առավելությունները

  • Չափազանց հարմար
  • Հիասքանչ տեսողություն
  • Արագ հարմարվողականություն

Evolis-ը գոյություն ունի նաև Mini տարբերակով՝ ավելի փոքր շրջանակների համար

Ակնոցային ոսպնյակներ Progressive lenses

Անուն *
Էլ-փոստ*
Հեռախոս*
Հաղորդագրություն *