Transitions

Transitions

Բրենդ
  • BBGR
Տեսակ
  • Ակնոցային ոսպնյակներ
Կիսվել:

Քամելիոնը իրենից ներկայացնում է լուսավորության տարբեր պայմաններում արագ հարմարվող և երանգը փոփոխող ոսպնյակ, որը պաշտպանում է աչքերը նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Ամենօրյա քամելիոն ոսպնյակներ

«Ֆոտոխրոմիզմ» անվանումը ծագել է հունական photo-լույս և chroma-գույն բառերից։ Առաջին քամելիոն ոսպնյակներն արտադրվել են 20-րդ դարում, երբ 1965 թվականին Corning ընկերությունը ԱՄՆ պաշտպանության նախարարության համար թողարկեց առաջին քամելիոն ապակիները։

Այս ապրանքի հաջողությունը նոր թափ հաղորդեց քամելիոն ոսպնյակների տեխնոլոգիաների ուսումնասիրությանը։

Ֆրանսիական BBGR ընկերությունն արտադրում է քամելիոն ոսպնյակներ նաև Transitions® տեխնալոգիայով։

Այս տեխնոլոգիայով արտադրված քամելիոն ոսպնյակները շուկայում համարվում են առաջատարը, իսկ դրանց վաճառքը տարեց տարի աճում է։

Ֆրանսիական BBGR ընկերության քամելիոն ոսպնյակները, որոնք արտադրվում են Transitions® տեխնալոգիայով, լիովին համապատասխանում են հետևյալ պահանջներին:

  • Սենյակային պայմաններում դրանք գրեթե թափանցիկ են և անգույն, իսկ դրսում մգանում են՝ կախված ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությունից։ Այս ոսպնյակները հանդիսանում են ամենից ջերմահավասարակշռված տարբերակները շուկայում։
  • BBGR ընկերության Transitions® VII ոսպնյակներն օժտված են մգանալում և բաց գույն ստանալու ամենաարագ հատկանիշներով։
  • Transitions® VII ոսպնյակներն աչքն ամբողջովին պաշտպանում են տարբեր տեսակի վնասակար ուլտրամանուշակագուն ճառագայթներից։

Չափից ավելի պայծառ արևի լույսը բացասաբար է ազդում աչքի տեսողոթյան վրա։

BBGR ընկերության Transitions® VII ոսպնյակներն արդյունավետորեն նվազեցնում են արտացոլանքը, ինչն էլ հանգեցնում է հոգնածության նվազման: Որպես արդյունք՝ այս ոսպնյակներն ապահովում են կատարյալ տեսողական հարմարավետություն։

Հարկավոր է հիշել, որ Transitions® VII ոսպնյակը մեզ համար անսովոր հասկացություն է՝ «երկուսը մեկում»: Վերջիններս առաջին հերթին թափանցիկ ոսպնյակներ են՝  տարբեր աստիճանի լուսավորվածության պայմաններում հավելյալ մգանալու ունակությամբ։ Այս ոսպնյակները համապատասխանում են ցանկացած տարիքի և գործունեության տեր մարդկանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել թափանցիկ ոսպնյակներով ակնոցներ։

Միլիոնավոր մեծահասակներ ամբողջ աշխարհում իրենց հարմարավետության և աչքերի պաշտպանության համար ընտրում են քամելիոն ոսպնյակներ։

Սակայն աչքի պաշտպանության միջոցներն այդքան էլ տարածված չեն երիտասարդների շրջանում։ Այնուամենայնիվ պետք է նշել այն փաստը, որ մանկական աչքերն ավելի խոցելի են հատկապես ձևավորման շրջանում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր են ցանկացած տարիքի մարդկանց համար։ Սակայն երեխաների մոտ ռիսկի գործոնն ավելի բարձր է։ Բացի այդ երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում, ինչի հետևանքով էլ նրանց աչքերի վրա մեծանում է արևի ճառագայթների ազդեցությունը ։

Երեխաները սիրում են խաղալ արևի տակ, սակայն, որպես կանոն, նրանց ծնողները քիչ բան գիտեն վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին: Բացի այդ, երեխայի աչքը 3 անգամ ավելի շատ է ենթարկվում այդ վտանգին, քան մեծահասակներինը։

Transitions® VII ոսպնյակները 100%-ով արգելափակում են ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Քամելիոն ոսպնյակները երեխաների համար հիանալի տարբերակ են, դրանք կփոխարինեն և արևային, և օպտիկական ակնոցներին։ Այն միանգամայն համապատասխանում է երեխաների ապրելակերպին. այլևս կարիք չկա հիշեցնել նրանց ակնոցը փոխելու մասին։

Այսպիսով BBGR ընկերության ոսպնյակներն ապահովում են գերազանց տեսողական որակ։

BBGR ընկերությունը խորհուրդ է տալիս օգտագործել քամելիոն Transitions® ոսպնյակներ հետևյալ ծածկույթներով՝ Diam’s, Diam’s Clear UV, Neva® Max UV, Neva® Max SecretUV, առավելագույն հարմարավետություն և անհանգստացնող արտացոլանքի բացակայություն ունենալու համար։ Այժմ BBGR ընկերությունը ներկայացնում է Transitions VII ոսպնյակները բազմաթիվ գույներով՝

  • Ամբրե
  • Ամետիստ
  • Սապֆիր
  • Մոխրագույն
  • Շականակագույն
  • Graphite-կանաչ

Ակնոցային ոսպնյակներ Transitions

Անուն *
Էլ-փոստ*
Հեռախոս*
Հաղորդագրություն *