• Ամենամսյա փոխարինում
• Կենտրոնացում մոտ, հեռու և միջանկյալ տարածության վրա
• Ոսպնյակները մնում են խոնավ և հարմարավետ
• Բնականից խոնավ են, և լրացուցիչ խոնավացնող կաթիլների կարիք չեն առաջացնում
Կենտրոնացում մոտ, հեռու և միջանկյալ տարածության վրա
40-45 տարեկանից հետո մեր աչքերը կորցնում են չափազանց մոտ առարկաների վրա հայացքը կենտրոնացնելու կարողությունը՝ հատկապես քիչ լուսավորության պայմաններում, օրինակ՝ ռեստորանում ճաշացանկին ծանոթանալիս: Այս երևույթը կոչվում է պրեսբիոպիա, այն ի հայտ է գալիս բոլորի մոտ:
CooperVision® Biofinity® բազմաֆունկցիոնալ կոնտակտային ոսպնյակների շնորհիվ դուք կկարողանաք տեսնել մոտ, հեռու և միջանկյալ առարկաները այնպիսի պարզությամբ, որին արժանի եք: Բացի դրանից, դուք կարող եք կրել այս ոսպնյակները մինչև 7 օր առանց դադարի:
Առողջ ոսպնյակներ կրելու փորձ
Մեր Aquaform® բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ Biofinity բազմաֆունկցիոնալ ոսպնյակները թույլ են տալիս, որ ձեր աչքերին մեծ քանակությամբ թթվածին հասնի: Այսպիսով աչքերի բնական խոնավությունը կպահպանվի: Դուք կվայելեք հիանալի տեսողություն փափուկ, հարմարավետ ոսպնյակների շնորհիվ, որոնք շատ ավելի առողջարար են աչքերի համար:
Aquaform® տեխնոլոգիա
Նյութական տեխնոլոգիաների համադրություն, որի արդյունքում ունենք յուրօրինակ հարմարավետ և բարձրորակ կոնտակտային ոսպնյակներ:
Արտադրանքի մասին
• Շտկում են պրեսբիոպիան
• Չեն պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից