Gucci ակնոցներ (կանացի և տղամարդու) կրում են հայտնիները և այն մարդիկ, ովքեր համարում են իրենց նորաձևության աշխարհի անդամ և տարվել են բուրժուական աշխարհի պերճանքով։ Բիյոնսեն է կրում Gucci, Ջոլին, Քարդաշյանը լռում է, բայց նույնպես կրում է Gucci:
Gucci բրենդը տարբերվում է իր յուրօրինակ ոճով․ գրաֆիտ, մետաղ, պլաստիկ, ոսկի, լեոպարդ, չեզոք ունիսեքս և համարձակություն։ Ձեր գլուխը կպտտվի այն կերպարների բազմազանությունից, որը դուք կարող եք ստեղծել իտալական ոճի վարպետների արտադրած ակնոցներով։
Gucci ակնոցներ․
Zoobug ակնոցները հատուկ մշակված են 0-ից մինչև 12 տարեկան երեխաների համար։ 2006 թվականից Zoobug-ը ստեղծում է գունավոր շրջանակներ և արևային ակնոցներ, որոնք ձեռքի աշխատանք են և համապատասխանում են անվտանգության բոլոր ստանդարտներին։ Zoobug-ը առաջին մասնագիտացված ապրանքանիշն է ակնոցների արտադրման ոլորտում, որը կենտրոնացված է միայն երեխաների համար նախատեսված շրջանակների արտադրության մեջ։ 2015 թվականի հուլիսին Zoobug-ը սկսեց իր համագործակցությունը Mondottica-ի հետ։
Versace-ն հեղինակավոր նորաձևության և կյանքի որակի ապրանքանիշն է և ամբողջ աշխարհում իտալական շքեղության խորհրդանիշը: Այն նախատեսված է տղամարդկանց և կանանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ժամանակակից եւ հմայիչ ոճ, որոնք համատեղում են նրբեգողությունն ու սեքսուալ գրավչությունը: Ակնոցների հավաքածուն, որը շուկայում է դեռ 2003 թվականից, հայտնի է նորաձևության տան առանձնահատուկ դետալներով:
Մնալով իր արմատներին հավատարիմ, Ted-ի «աչքերն» ուշադիր են մանրուքների նկատմամբ։ Հրաշալիորեն տարբերվող ոճավորումը համապատասխանում է ձեռքի աշխատանքի որակին։ Այն միավորում է համարձակ գույներն ու նախշերը` անհատական ակնոցներ ստեղծելու համար։ Եզակի տպագրությամբ ու թաքնված ծածկույթով շրջանակները և օրիգինալ են, և պայծառ, ինչպես հենց ինքը՝ մարդը։
Swarovski-ն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող աշխարհահռչակ լյուքս դասի պատկանող բրենդ է, որի սկիզբը դրվել է 1892 թ.-ին։ Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ բյուրեղյա քարերի մշակման արվեստում ավստրիական Swarovski ընկերության վարպետներն իրենց հավասարը չունեն։ 2011 թ.-ին դրվեց Swarovski ընկերության և խոշորագույն օպտիկա արտադրող Marcolin խմբի համագործակցության սկիզբը։ Արդյունքում ի հայտ եկան կորեկցիոն շրջանակների և արևային ակնոցների հավաքածուները՝ արժանիորեն կրելով լեգենդար Swarovski անունը։
Ակնոցը մեր կիրքն է
Արդեն 135 տարի է, ինչ Rodenstoch-ը միակ ընկերությունն է, որն առաջարկում է միաժամանակ ոսպնյակներ և շրջանակներ։ Առավելություններն ակնհայտ են՝ կատարյալ ոճի և բարձրորակ նյութերի համադրություն, փորձի և նորամուծությունների միաձուլում, մշտական ակտուալ ձևեր, իդեալական հարմարեցում ու հիանալի ֆունկցիոնալություն։
Լեգենդը վերադառնում է
Rocco-ն առաջին անգամ հայտնվեց անցյալ դարի վաթսունականներին, իսկ հետո հանկարծակի անհայտացավ՝ կարծես սուզվելով ընդհատակ, որպեսզի 2014 թվականին նորից վերադառնա համաշխարհային հարթակ արդեն rocco by Rodenstock հավաքածուով։ Ռետրո ոճի և գերժամանակակից նյութերի կիրառման շնորհիվ այս շրջանակները կարճ ժամանակում դարձան հայտնի ամենախստապահանջ նորաոճների շրջանում։ Դեղին եզրագծումն այս շրջանակների տարբերակիչ առանձնահատկությունն է, որը յուրաքանչյուր ակնոցին հաղորդում է ուրույն անհատականություն։
Roberto Cavalli շրջանակների հավաքածուները իտալական Marcolin ընկերության վառ, շռայլ, էքստրավագանտ նմուշներ են՝ նախագծված անկախ և խիզախ կանանց համար, ովքեր սովոր են գտնվել ուշադրության կենտրոնում և իրենց վրա սևեռել շրջապատողների հիացած հայացքները: Կանացի նոր շրջանակներում կատարելապես բալանսավորված են նրբագեղ դիզայնն ու Marcolin-ի փորձառու վարպետների տեխնիկան։
Ոճ, որը չի ճանաչում սահմաններ, ժամանակ: Ազատությունը Ray-Ban-ի հիմնական արժեքներից է։ Այն բոլոր սերունդների արևային և օպտիկական ակնոցների առաջատարն է: Միացյալ Նահանգների բանակի օդաչուների համար ստեղծված ավիատոր մոդելի ներդրումից ի վեր, Ray-Ban-ը դարձավ մշակութային փոփոխությունների առաջատարը՝ դառնալով ինքնադրսևորման խորհրդանիշ նշանավոր մարդկանց և հասարակական գործիչների համար։ Կյանքի ոճ խորհրդանշող Ray-Ban-ը 1999 թ.-ից միավորվեց Luxottica Group-ի հետ, որից սկսվեց ապրանքանիշի աճն ու զարգացումը։
Porsche Design ակնոցները ֆունկցիոնալության և բարձրորակ շքեղության ներդաշնակ համադրությունն են։ Արտակարգ, մինիմալիստական և ժամանակին «չենթարկվող» հավաքածուները տարբերվում են նաև իրենց նորարարական ստանդարտներով։ Տեխնիկական նորարարությունն ու բարձրորակ արտադրությունը համապատասխանում են ամենաբարձր տեխնոլոգիական չափանիշներին։
Պերսոլի գործունեության մեկնարկը տրվել է 1917 թվականին Իտալիայում, Luxottica ի կողմից ձեռք բերելուց հետո։ «Արևի համար» անվանը բնորոշ փիլիսոփայությունը, որը դրված է բրենդի հիմքում, շարունակում է արհեստների, մշակույթի, գեղագիտության, տեխնոլոգիայի ու ալքիմիայի ուղղություններին բնորոշ մոտեցումները: Դիզայն, որը սահմանափակված չէ ժամանակով և իր գեղարվեստականության ու անժխտելի որակի համար կինոյի աշխարհում դարձել է ֆավորիտ: