Cacharel ապրանքանիշը համադրությունն է երեք հիմնական հասկացությունների՝ ազատության, կանացիության և ռոմանտիզմի։ Գեղեցիկ կանանց համար ստեղծված հագուստի առաջին հավաքածուները իրենց ազդեցությունն են թողել ավելի ուշ ստեղծված կորեկցիոն շրջանակների մեջ, որոնք նորաձևության տունը թողարկում է տարիներ շարունակ։ Cacharel ապրանքանիշի կորեկցիոն շրջանակները հիանալի համատեղումն են դասականի և նորագույնի։ Իսկ իտալական Mondottica օպտիկական ընկերության հետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացրեց շրջանակների արտադրությունը՝ համատեղելով իտալական պարզությունն ու հարմարավետությունը փարիզյան շիկի հետ։
Իր գործի վարպետ Քրիստիան Լակռուան յուրաքանչյուր աշխատանքում փորձում է հասնել կատարելության։ Արտասովոր, արտառոց, ճկուն կորեկցիոն շրջանակները տեղ են գտել Christian Lacroix հավաքածուի մեջ։ Նման աքսեսուարով հեշտ է գտնվել ուշադրության կենտրոնում։ Դիզայներն իր ստեղծագործություններում հաճախ օգտագործում է այսպես կոչված մոզաիկայի մեթոդը: Բարձրորակ նյութերով համադրված գեղեցիկ ձևերը, որոնցից պատրաստվում են շրջանակները, կատարելության գագաթնակետ են։ Այս շրջանակները ոճային աքսեսուար լինելու հետ մեկտեղ հարմարավետ են և պրակտիկ։
Նորաձևության իկոնայի ոճով
Վաթսունականներով և յոթանասունականներով ոգեշնչված՝ Կլաուդիա Շիֆերը ստեղծեց իր առաջին շրջանակների հավաքածուն: Այդ ժամանակաշրջանի շրջանակների ձևերի մեջ նա գտավ իր կիրքն արարելու պահպանողական դասական ոճը, սակայն միևնույն ժամանակ միշտ արդիական: Նոր նյութերը և գույները, ինչպես նաև նոր շրջանակներին հարմարեցված ձևերը լրացնում են հնաոճ նմուշներին և հաղորդում նորաոճ տեսք:
Սպորտային ոճի հիմնադիր
Bogner Eyes հավաքածուի կորեկցիոն և արևային ակնոցները աչքի են ընկնում իրենց էլեգանտ սպորտային ոճով, պատրաստված են բարձրորակ նյութերից, ներդաշնակ են, տարբերվում են վառ ու արտահայտիչ գունային համադրությամբ։ Հավաքածուի մեջ ընդգրկված են Bogner Eyes շրջանակները, ինչպես նաև Bogner Moments ընտրված մոդելները, որոնք դասական մոդելների նոր տարբերակներ են, և որոնց համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել նորաձևության խորհրդանիշ Մարիա Բոգները։