BBGR ընկերությունն առաջարկում է թվային և սովորական ոսպնյակների մեծ ընտրանի՝ ցանկացած տեսակի տեսողական խնդիրներ ունեցողների համար:
Ամբողջական տեսադաշտ՝ տեսողական ցանկացած խնդրի համար
Գոյություն ունեն երկու տեսակի մոնոֆոկալ ոսպնյակներ․
Unor®: ավանդական սֆերիկ ոսպնյակներ
Asphor®: ասֆերիկ ոսպնյակներ
Երկուսն էլ հարմարեցված են Ձեր տեսողական խնդիրները լուծելու համար.
Որոշ պարագաներում խորհուրդ է տրվում օգտագործել ասֆերիկ ոսպնյակներ, քանի որ դրանք ավելի բարակ են և, հետևաբար, ավելի էսթետիկ։
ASPHEO®
Թվային ծածկույթ, լրացուցիչ լայն տեսադաշտ
Երբ մեքենա եք վարում երեկոյան կամ առավոտյան, տեսողությունը պետք է անթերի լինի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեծ տեսողական դաշտ:
Սովորական ոսպնյակով վարորդը կորցնում է սուր տեսողությունը բոլոր կողմերում և ստիպված է անընդհատ շարժել գլուխը:
Բացի Aspheo ոսպնյակներից, BBGR ընկերությունն արտադրում է նաև Aspheo PdM ոսպնյակները, որոնք երաշխավորում են տեսողական բարձր որակ ոչ ստանդարտ շրջանակների համար։
Aspheo և Aspheo PdM ոսպնյակները հատկապես խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ունեն ամետրոպիայի բարձր աստիճան։ Այս ոսպնյակները հասանելի են Neva+ ծածկույթով և կարող են օգտագործվել քամելիոն տարբերակով։
Aspheo-ի առավելությունները
- փոքր կամ շատ մեծ շրջանակ
- շրջանակի անսովոր դիրք
- կլոր անկյուններով (սպորտային) շրջանակ