Աստիգմատիզմը աչքի տարաբեկության լատիներեն անվանումն է, որը նշանակում է կիզակետի բացակայություն, քանզի աստիգմատիզմի ժամանակ անհնար է ցանցաթաղանթի վրա լույս արձակող կետի պարզ պատկերն ստանալ: Աստիգմատիզմն իրենից ներկայացնում է աչքի օպտիկական արատ, որի դեպքում մեկ աչքում զուգակցվում են նույն ձևի (կարճատեսություն, հեռատեսություն և բնականոն) տարբեր աստիճաններ կամ բեկունակության տարբեր ձևեր: Սովորաբար առողջ աչքի եղջերաթաղանթի և տեսապակու գնդաձև մակերեսները հարթ են։ Աստիգմատիզմի դեպքում այն խախտվում է, ունենալով տարբեր կորություններ, տարբեր ուղղություններում։ Դրա հետևանքով եղջերաթաղանթի տարբեր հատվածներում բեկման ուժը տարբեր է լինում, այդ իսկ պատճառով լույսի անցման ընթացքում պատկերը ստացվում է աղավաղումներով (ցրված)։ Պատկերի տարբեր հատվածներ կարող են հատվել ցանցաթաղանթի վրա, մյուս հատվածները ցանցաթաղանթի «առջևում» կամ «հետևում»։ Արդյունքում նորմալ տեսողության փոխարեն պատկերի մի մասը երևում է հստակ, իսկ մյուս մասը` աղավաղված։
Սովորաբար դա պայմանավորված է եղջերաթաղանթի կորության ոչ միանմանությամբ, հազվադեպ՝ ոսպնյակի ձևի անկանոնությամբ: Աստիգմատիզմի ժամանակ տեսողության սրությունը հնարավոր է բարձրացնել հատուկ, այսպես կոչված գլանաձև ոսպնյակներ ունեցող ակնոցով, իսկ որոշ դեպքերում՝ անմիջապես եղջերաթաղանթին հպվող ոսպնյակներով:
Աստիգմատիզմի աստիճանները
Ակնաբույժները տարբերում են եղջերաթաղանթային և ոսպնյակային աստիգմատիզմ։
Աստիգմատիզմի տեսակները
Ըստ առաջացման տարբերակների աստիգմատիզմը լինում է բնածին և ձեռքբերովի։
Ինչով է վտանգավոր աստիգմատիզմը
Եթե աստիգմատիզմը չստանա համապատասխան բուժում, այն կարող է հանգեցնել շլության և տեսողության կտրուկ անկման։ Կարող է առաջանալ ուժեղ գլխացավեր և ցավ աչքերում։ Ուստի շատ կարևոր Է պարբերաբար այցելել ակնաբույժին։