Պրոգրեսիվ ոսպնյակներ

  • 16/12/2022

Պրոգրեսիվ ոսպնյակներ

Պրոգրեսիվ ոսպնյակները բարդ ապակիներ են, որոնք նախատեսված են մոտ, միջին և հեռու տարածքների համար: Այս տեսակի ապակիներին հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ:

Ոսպնյակների վրա բացակայում  է անցման եզրը, դրա իսկ շնորհիվ անցումը կտրուկ չէ,այլ սահուն, ինչը ավելի դյուրին է դարձնում  դրանց հարմարվելը:

Այսօր տեխնիկայի զարգացումը անդրադարձել է նաև պրոգրեսիվ ոսպնյակների  արտադրանքի վրա:

Հանրահայտ BBGR ընկերությունը նույնպես իր մեծ ներդրումն ունի պրոգրեսիվ ոսպնյակների արտադրման գործընթացում:

Ֆրանսիական այս ընկերությունը առաջարկում է պրոգրեսիվ ոսպնյակների մեծ տեսականի ցանկացած տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար:

Առավելությունները

  1. Կրել մեկ ակնոց 2-ի փոխարեն և տեսնել ճշգրիտ՝ տարբեր հեռավորությունների վրա։
  2. Սահուն անցում, որը բացակայում է բիֆոկալ ոսպնյակների պարագայում։
  3. Ակնոցի գեղեցիկ , էսթետիկ տեսքի ապահովում:

Կիսվել

Նորություններ