Հեռատեսություն

  • 01/12/2024

Հեռատեսություն

Հեռատեսությունը աչքի օպտիկական թերություն է, որի դեպքում առարկայից եկող զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա հետևում: Այս դեպքում ցանցաթաղանթը պատկերը փոխանցում է ոչ հստակ։

Հեռատեսության պատճառները

Հեռատեսության պատճառներից կարող է լինել ակնագնդի կարճ լինելը կամ աչքի ռեֆրակցիոն ուժը։ Ավելացնելով այն՝ հնարավոր է հասնել նրան, որ ճառագայթները հատվեն այնտեղ, որտեղ հատվում են նորմալ տեսողության ժամանակ։

Մարդու տարիքի հետ մեկտեղ, հատկապես մոտ տարածության վրա, վատանում է աչքի հարմարվողականությունը․ քանի որ տարիքի փոփոխման հետ մեկտեղ փոխվում է նաև տեսապակու էլաստիկությունը, թուլանում են մկաները, որոնք պահում են տեսապակին, ինչի հետևանքով էլ վատանում է տեսողությունը։ Այդ իսկ պատճառով տարիքային հեռատեսությունն առկա է գրեթե բոլոր 40-50 տարեկան մարդկանց մոտ։

Հեռատեսության աստիճանները

Ակնաբույժները առանձնացնում են հեռատեսության երեք աստիճան․

  • թույլ - մինչև +2,0 դիոպտրիա,
  • միջին - մինչև +5,0 դիոպտրիա,
  • բարձր - +5,00-ից բարձր։

Հեռատեսության ցածր աստիճանի դեպքում սովորաբար պահպանվում է բարձր տեսողությունը ինչպես հեռու, այնպես էլ մոտ տարածությունում, բայց կարող են լինել հոգնածության, գլխացավի և գլխապտույտի բողոքներ։ Միջին հեռատեսության դեպքում հեռու տարածությունում տեսողությունը լավ է պահպանվում, իսկ մոտը դժվարանում է։ Բարձր հեռատեսության դեպքում տեսողությունը վատթարանում է և հեռու, և մոտ տարածությունում, քանի որ աչքի բոլոր հնարավորությունները պատկերը ցանցաթաղանթի վրա կենտրոնացնելու համար սպառվում են։

Հեռատեսությունը, այդ թվում նաև կարճատեսությունը, կարող են բացահայտվել միայն մանրակրկիտ բժշկական ախտորոշման դեպքում:

Կիսվել

Նորություններ