Ծածկույթներ

  • 20/04/2019

Ծածկույթներ

DIAM’S® CLEAR UV

Ամենօրյա թափանցիկություն և պաշտպանություն ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ամենուր են։

Diam's-ը իր մեջ համատեղել է հարմարավետությունը, մատչելիությունն ու առավելագույն պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Diam's-ի առավելությունները

  • Թափանցիկություն
  • Հեշտ մաքրվելու հնարավորություն
  • Պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից

 

NEVA® MAX UV

Թափանցիկություն և երկարատև պաշտպանություն    

Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ինչպես աչքերի, այնպես էլ մաշկի համար։ Դրանք ազդում են ողջ տարվա ընթացքում` նույնիսկ ամպամած օրերին։ Ավելին, ճառագայթների 50%-ը ազդում է աչքերի վրա ոչ միայն ուղղակիորեն, այլ արտացոլվում է նաև տարբեր մակերևույթներից։ Աչքերի ծերացման ու վնասման վտանգից խուսափելու համար պետք է ընտրել բարձր պաշտպանություն ունեցող ոսպնյակներ։

Նոր Neva® Max UV տեխնոլոգիայով ստեղծված ոսպնյակներն ընդունակ են նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների արտացոլանքը ոսպնյակի ետնամասում, որն ապահովում է լավագույն պաշտպանություն ամբողջ տարվա ընթացքում:

Neva® Max-ի օգտագործման առավելությունները

  • տևական թափանցիկություն
  • պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
  • դիմացկունություն քերծվածքների նկատմամբ
  • արտացոլանքի վերացում

Այս նորամուծությունը լրացնում է Neva® Max-ի մնացած այլ հատկությունները` ամուր թափանցիկության և դիմացկունության միկրովնասվածքների, ջրի և փոշու նկատմամբ ։

Neva® Max UV-ն կիրառում է միջազգային հայտնի արևի ճառագայթներից պաշտպանվելու  ցուցանիշը (E-SPF), որը երաշխավորում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը։

Neva® Max UV-ն պատկանում է "Origine France Garantie" հավաստագիր ստացած ապրանքների դասին։

 

NEVA® MAX BLUE UV

 

Կապույտ ճառագայթ

Մարդկանց մեծամասնությունը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց բջջային հեռախոսի, պլանշետների, նոութբուքերի և համակարգիչների։ Տարբեր տեսակի թվային սարքերը շրջապատում են մեզ ամենուր՝ գրասենյակում, տանը, աշխատավայրում և այլն:

Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ փոխվում է նաև մեր կյանքը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց 85%-ը ամեն օր մոտ 5 ժամ անց է կացնում մոնիտորի էկրանի առաջ։ Նորագույն սարքավորումները հեշտացնում են մեր կյանքը, սակայն դրա հետ մեկտեղ՝ արտադրում են վնասակար կապույտ ճառագայթներ։

Չնայած նրան, որ կապույտ ճառագայթը շատ կարճ ալիք է, այն արտադրում է մեծ քանակությամբ էներգիա։ Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ կապույտ ճառագայթի երկարատև ազդեցությունը կարող է վնասել աչքը։

Neva Max Blue UV տեխնոլոգիայով ստեղծված ոսպնյակը ներառում է հատուկ ծածկույթ, որը նվազեցնում է կապույտ ճառագայթի ներթափանցումը աչքի մեջ։

Նրանք, ովքեր օգտագործում են Neva Max Blue UV ծածկույթով ոսպնյակներ, ստանում են բարձր տեսողական հարմարավետություն, աչքերի լարվածության բացակայություն և պատկերների հստակություն՝ առանց գունային ընկալման փոփոխության:

Neva Max Blue UV-ի առավելությունները

  • Արտացոլանքի նվազեցում
  • Գույների հստակ ընկալում
  • Հարմարավետություն
  • Քիչ լարվածություն

Neva Max Blue UV-ն իր մեջ ներառում է նաև E-SPF 25 (E-SPF-ն աչքերի պաշտպանվածության ցուցիչն է):

 

NEVA® MAX SECRET

BBGR ընկերությունը հանդիսանում է առաջատարը թափանցիկ, արտացոլանք չունեցող ոսպնյակների արտադրման ոլորտում, սակայն երբեք չի դադարում կատարելագործվել։ Այսօր այն առաջարկում է նոր Neva Max Secret ոսպնյակները, որոնք օժտված են լավագույն հատկանիշները՝ անգույն ծածկույթ, դիմացկունություն միկրովնասվածքների նկատմամբ։ Սա կատարյալ տարբերակ է, որը չունի մրցակիցներ:

Neva Max secret-ը առաջին ոսպնյակներից է, որն ունի անտեսանելի պաշտպանիչ շերտ, ինչի շնորհիվ հիանալի կերպով ընդգծում է շրջանակի գեղեցկությունը։

Neva Max Secret-ը հարմար է հետևյալ դեպքերում

  • Եթե չեք ցանկանում ունենալ արտացոլվող ոսպնյակներ
  • Եթե հետևում եք նորաձևությանը
  • Եթե կրում եք ժամանակակից շրջանակներ
  • Եթե ուզում եք ընդգծել աչքերի գեղեցկությունը
  • Եթե աշխատում եք հեռուստատեսության, քաղաքականության ոլորտում կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչ եք

Neva Max Secret-ի առավելություները

  • Անգույն
  • Դիմացկուն

Այս նորամուծությունը լրացնում է Neva® Max-ի մյուս այլ հատկանիշնեը՝ երկարատև թափանցիկություն, ջրակայունություն, դիմացկունություն փոշու և միկրովնասվածքների:

NIGHT DRIVE BOOST

Օպտիմալ է գիշերային երթևեկության համար

BBGR ընկերությունը մշակել է հատուկ դիզայն և նորարարական լուծումներ, որոնք բավարարում են բծախնդիր սպառողների տեսողական պահանջները մեքենա վարելու ընթացքում։

Շատերը մեքենա վարելիս ունենում են անհարմարության և լարվածության զգացում: Երբեմն վարորդները վախենում են, որ վթարի կենթարկվեն, ի վիճակի չեն լինի արագ արձագանքել վտանգի պահին, ժամանակին չեն կարողանա նկատի փողոցը հատող հետիոտնին կամ ճիշտ չեն հաշվարկի դիմացի մեքենայի հեռավորությունը: Մեքենա վարելու արդյունքում աչքերը հոգնում են և դրանցում առաջանում է այրոց: Իրավիճակը ավելի է բարդանում հատկապես երեկոյան վարելիս, քանի որ մթության մեջ մեծանում է աչքերի լարվածությունը:

Այս խնդիրներից խուսափելու համար BBGR ընկերությունն առաջարկում է Night Drive Boost նորամուծությունը, որը զգալիորեն նվազեցնում է տեսողական անհանգստության աստիճանը մեքենա վարելիս։ Այս ծածկույթն օգնում է ավելի հստակ տեսնել առարկաների եզրագծերը։

Այս ոսպնյակները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են առավել ապահով վարել և հանգիստ զգալ ամենօրյա ոսպնյակներով հատկապես երեկոյան ժամերին։ Հարկ է նշել, որ գիշերային ժամերին բբի տրամագիծը մեծանում է, դաշտի խորությունը նվազում է և արդյունքում վատթարանում է հեռավորության ընկալումը: 

Night Drive Boost-ի առավելությունները

  • Հարմար է թե առավոտը և թե գիշերը կրելու համար
  • Թուլացնում է դիմացից եկող լույսերի ուժգնությունը
  • Պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից
  • Կայուն է ջրի, մատնահետքերի, փոշու և այլ վնասվածքների նկատմամբ

Night Drive Boost -ը լավագույն լուծումն է բոլոր վարորդների համար:

Կիսվել

Նորություններ