Ակնաբույժ-օպտոմետրիստ

  • 09/11/2022

Ակնաբույժ-օպտոմետրիստ

Ռուզաննա Սերգոյի Մելիքյան

Ակնաբույժ-օպտոմետրիստ

1991-1997 թթ ավարտել է ԵՊԲՀ-ի մանկաբուժություն  ֆակուլտետը, որից հետո 1997-2000 թվականներին ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա:

05.02.2018թ.-ից  մինչև 12.06.2018 թ.-ը անցել է դասընթաց «Օպտոմետրայի հիմունքներ» թեմայով Լատվիայի համալսարանի ֆիզիկայի, մաթեմատիկայի, օպտոմետրիայի ֆակուլտետում:

2018- 2021 թթ սովորել է Լատվիայի համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնում և ստացել կլինիկական օպտոմետրիստի մագիստրոսի կոչում:

2017 թ․-ից տարբեր երկրներում անցել է վերապատրաստման բազմաթիվ կուրսեր օպտոմետրիայի և կոնտակտային կորեկցիայի թեմաներով:

Մասնակցել է ESCRS 40-րդ կոնգրեսին, որը կայացել է Միլանում 2022 թ․սեպտեմբերի 16-ից 20-ը:

Ս․ թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը մասնակցել է Չիկագոյում՝ AAO 2022 -ին:

2022 թ․ սեպտեմբերի 23-ից 25-ը մասնակցել է Երևանում կայացած AECP 20-րդ միջազգային համաժողովին, ղեկավարել Օպտոմետրիայի սեկցիան՝ Լատվիայի համալսարանից հրավիրված պրոֆեսորներ Գունտա Կռումինայի և Այգա Շվեդեի հետ միասին:

2022թ.-ի մարտից հանդիսանում է ՀՀ Օպտոմետրիայի ասոցիացիայի հիմնադիր- նախագահ:

2003-2017 թթ աշխատել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում որպես ակնաբույժ:

2015 թ․ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ստացել է պատվոգիր՝ երկարատև և անբասիր աշխատանքի համար:

2017-2022 թթ «Նոր Հայացք» ակնաբուժական կենտրոնում աշխատել է որպես ակնաբույժ:

2015 թ․-ից հանդիասանում է «Լուք Օպտիկ» ՍՊԸ մասնագիտացված խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն: Այժմ աշխատում է «Լուք Օպտիկ» մասնագիտացված սրահում որպես  ակնաբույժ-օպտոմետրիստ:

2020 թ․-ից ԱՄՆ Օպտոմետրիայի ասոցիացիայի և Աշխարհի օպտոմետրիայի խորհրդի անդամ է։

Կիսվել

Նորություններ