Գիտաժողով՝ նվիրված օպտոմետրիայի և ռեֆրակցիայի խանգարումների բարդ կորեկցիայի հիմունքներին

  • 16/11/2017

Գիտաժողով՝ նվիրված օպտոմետրիայի և ռեֆրակցիայի խանգարումների բարդ կորեկցիայի հիմունքներին

2017թվականի նոյեմբերի 8-10-ը  «Լուք օպտիկ» ՍՊԸ-ն, իր գործունեության տարեդարձին (2 տարի) ընդառաջ, BBGR աշխարհահռչակ ընկերության հետ համատեղ, Ս․Վ․Մալայանի անվ․ ԱԿ տնօրինության հետ, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ պրոֆեսոր Ա․Ս․ Մալայանի և ՀՀ Առողջապահության Նախարարության աջակցությամբ կազմակերպեց գիտաժողով՝ նվիրված Հայաստանում օպտոմետրիայի և ռեֆրակցիայի խանգարումների բարդ կորեկցիայի հիմունքներին և դրանց ներդրմանը։ Գիտաժողովը վարեցին Թերեզա Կարապետյանը՝ Essilor Group-ի ԱՊՀ երկրների շուկայի զարգացման մենեջեր (Ֆրանսիա), Գունտա Կրումինան՝ Լատվիայի Համալսարանի Օպտոմետրիայի և տեսողական գիտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր (Լատվիա), Հովհաննես Մուրադյանը՝ Շուկայագիտության, կառավարման և հաղորդակցման խորհրդատու (Ֆրանսիա): Բացի ուսումնական պարապունքներից, գիտաժողովի ընթացքում իրականացվեցին նաև գործնական պարապմունքներ ակնաբույժերի հետ։ Գիտաժողովին ներկա էին Երևանից և ՀՀ տարբեր մարզերից հրավիրված գործող ակնաբույժեր։

Կիսվել

Հոդվածներ