LOOK OPTIC. 7 տարի շուկայում

  • 25/11/2022

LOOK OPTIC. 7 տարի շուկայում

Օրերս լրացավ LOOK OPTIC-ի 7 տարին։ Հոբելյանական տարեդարձը նշվեց մեծ շուքով LOOK OPTIC-ի Մաշտոցի 43/14 նորաբաց սրահում։

Անցած 7 տարիների ընթքացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ հեղինակություն, ընդլայնել գործունեության շրջանակը, զարգացրել հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները։

LOOK OPTIC առաջին սրահն արդեն 7 տարի գործում է Ֆուչիկի 30 հասցեում՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում։ Ամռանը բացվեց LOOK OPTIC երկրորդ մասնագիտացված սրահը, որն առաջարկում է որակյալ և հավաստագրված արևային և օպտիկական ակնոցների, կորեկցիոն շրջանակների և կոնտակտային ոսպնյակների մեծ տեսականի բոլորի համար։

LOOK OPTIC-ի տարեդարձի միջոցառմանը ներկա էին ընկերության աշխատակիցները՝ հիմնադիր-տնօրեն, հայտնի ակնաբույժ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ, և բազմաթիվ հյուրեր, այդ թվում Լատվիայից ժամանած Kontessa ընկերության տարածաշրջանի ներկայացուցիչներ Ջենիս Ջեփինսը և Լինարդս Կլեշնիկսը։ Kontessa-ն հանդիսանում է Kering Eyewear օպտիկական և արևային ակնոցներ ներկայացնող ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը:

Կիսվել

Հոդվածներ