Վերջերս Միլանում կայացած MIDO 2023 հանրահայտ ցուցահանդեսում հայտարարվեց ակնոցների ցուցադրության նոր դարաշրջանի սկիզբը։ MIDO-ն աշխարհի օպտիկական արդյունաբերության ամենակարևոր առևտրային ցուցահանդեսներից մեկն է։ Մասնակից մասնագետների թիվն այս տարի հասնում էր 35000-ի։ Նրանց 80%-ը եվրոպական երկրներից էին, իսկ 20%-ը՝ այլ։ Ցուցադրությանը ներկա էր նաև LOOK OPTIC-ի տնօրեն Ռուզաննա Մելիքյանը։ Նա ծանոթացավ ոլորտի նորություններին և տենդենցներին, որոնք շուտով իրենց արտացոլումը կգտնեն LOOK OPTIC-ի խանութ-սրահներում։
Ցուցահանդեսում ներկայացված էր արտադրական ողջ սպեկտրը՝ նյութեր, օպտիկա և օպտիկական գործիքներ, ակնոցների շրջանակներ, կոնտակտային ոսպնյակներ և ակնոցների լայն տեսականի: MIDO-ն նախատեսված է ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար՝ լինեն արտադրողներ, դիսթրիբյուտորներ, գործակալներ, թե էքսկլյուզիվ վաճառքով զբաղվողներ։
Այս տարի կայացած 51-րդ ցուցահանդեսը վերահաստատեց իր դերը, այն, որ հանդիսանում է հանդիպման ցանկալի ու փոխշահավետ վայր գնորդների, շահագրգիռ կողմերի և ոլորտի ակտիվ ներկայացուցիչների համար: