Alain Mikli բրենդի հիմնադիրը`Look Optik խանութ-սրահում

  • 29/05/2019

Alain Mikli բրենդի հիմնադիրը`Look Optik խանութ-սրահում

Հանրահայտ Alain Mikli բրենդի հիմնադիր, ակնոցների դիզայներ Ալեն Միկլիտարյանը (Ալեն Միկլի) մայիսին հերթական այցով ժամանել էր Հայաստան: Իր հագեցած այցի ընթացքում նա նաև ժամանակ գտավ և այցելեց Look Optik խանութ-սրահ, որտեղ վերջինիս կողմից բարձր գնահատանքի արժանացավ խանութ-սրահի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և շրջանակների լայն ընտրությունը:
Ալեն Միկլին ազգությամբ հայ է, ապրում է Փարիզում: Նրա ընտանիքը Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ է եղել և հանգրվանել է Ֆրանսիայում: Ա․Միկլին հպարտությամբ նշում է, որ հայ է, չնայած հայերեն մի քանի բառ գիտի միայն: Ակնոցների Alain Mikli բրենդը նա հիմնել է 1978թ․ Փարիզում: Ընկերությունն ունի մոտ 220 աշխատակից և զբաղվում է օպտիկական ու արևային ակնոցների դիզայնով։ Alain Mikli ակնոցներն այսօր վայելում են համաշխարհային ճանաչում: Բրենդի մեծ պահանջարկով պայմանավորված՝ ակնոցները բավականին թանկարժեք են, դրանց գինը հասնում է մինչև 2000 ԱՄՆ դոլար: Շատ հայտնիներ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Մերիլ Սթրիպը, նախընտրում են հենց այս բրենդի ակնոցները: Մինչ օրս վաճառվել է Alain Mikli բրենդի մոտավորապես 5 000 000 ակնոց: 2013թ․ Luxottica իտալական ընկերությունը գնել է Alain Mikli International-ը մոտավորապես 9 միլիոն Եվրոյով:
Իր այցելության ընթացքում Ալեն Միկլին հայտնեց, որ Հայաստանի համար որևէ օգտակար գործ կատարելու մեծ ցանկություն ունի: Նա նախընտրեց չշտապել և մանրամասն այդ մասին խոսել միայն ծրագրերը հստակեցնելուց հետո:

Կիսվել

Հոդվածներ