Նոր Ճապոնական սարքավորումներ Look Optic-ում

  • 27/10/2022

Նոր Ճապոնական սարքավորումներ Look Optic-ում

Սարքավորումներ

Ներկայացնում ենք ճապոնական հայտնի NIDEK օպտոմետրիկ ճշգրիտ սարքավորումներ արտադրող ընկերության կողմից արտադրված մեր նոր սարքավորումները։ Դրանք  մշակում են ապակիները, հղկում, ամբողջովին ավտոմատացված են, հնարավորություն են տալիս մշակել բոլոր տեսակի ակնոցային, ժամանակակից բարձր կորության ապակիները: Ապակու հարմարեցումը շրջանակի մեջ ամբողջությամբ կատարվում է սարքավորման միջոցով՝ ապահովելով ճշգրիտ տեղադրում անկախ շրջանակի բարդության աստիճանից։

Տոնոպախիմետր

NIDEK ֆիրմայի այս տոնոպախիմետրը ոչ կոնտակտային է:

  • Միաժամանակ իրականացնում է պախիմետրիա՝ եղջերաթաղանթի հաստության հաշվարկ:
  • Հնարավորություն է տալիս ոչ կոնտակտային ճանապարհով արագ և ճշգրիտ գնահատել ներակնային ճնշումը:
  • Առաջային խցիկի անկյան գնահատում:

NIDEK  ռեֆրակցիոն համակարգ

  1. Առաջին և միակ, ամբողջական ավտոմատացված և տարածք խնայող աուտոռեֆ-կեռատոմետրն է։
  • Աուտոռեֆռակտոմետրիա
  • Կեռատոմետրիա
  • Տոպոմետրիա
  • Ակկոմոդացիայի գնահատում
  • Պղտորությունների գնահատում
  1. Տվյալների ավտոմատ փոխանցում՝ համալրված օպտոտիպերի համակարգով ֆորոպտերին:
  2. Արագ և ճշգրիտ, սուբեկտիվ ռեֆրակցիայի գնահատում էրգոնոմիկ համակարգի միջոցով:
  3. Ցերեկային, մթնշաղային և գիշերային տեսողության գնահատում։
  4. Մոտ տեսողության ֆիզիոլոգիական կոմպենսացիա։
  5. Բինոկուլյար տեսողության ստուգում։
  6. Պոլարիզացիոն դիսոցացիա։

Կիսվել

Հոդվածներ