Պրեսբիոպիա (տարիքային հեռատեսություն)

  • 26/04/2024

Պրեսբիոպիա (տարիքային հեռատեսություն)

Պրեսբիոպիան աչքի այն վիճակն է, երբ վատանում է տեսողությունը մոտ տարածության վրա․ մարդը սկսում է վատ տեսնել մանր թվերը, հատկապես վատ լուսավորվածության ժամանակ։

Պրեսբիոպիայի պատճառները

Շնորհիվ այն հնարավորության, որ ոսպնյակն ունի տարբեր հեռավորությունների վրա հարմարվելու ունակություն (ակոմոդացիա), մարդը կարողանում է տարբերել առարկաները հեռավորության վրա՝ ինչպես մոտիկ, այնպես էլ հեռու։ Տարիքի հետ մեկտեղ տեսապակին դառնում է ավելի կայուն և աստիճանաբար կորցնում է իր էլաստիկությունը, որի պատճառով նվազում է բեկվելու ունակությունը ավելացնելու հնարավորությունը, ինչի հետևանքով մոտ առարկաները լավ չեն երևում։ Ծերանալու հետևանքով մարդու օրգանիզմում տեսապակին պահող մկանները աստիճանաբար թուլանում են, դրանք այլևս չեն կարողանում բավարար չափով փոփոխել տեսապակու դիրքը, որպեսզի այն կենտրոնացնի առարկան ցանցաթաղանթի վրա, արդյունքում առարկաները հստակ չեն երևում։

Պրեսբիոպիայի ախտանիշները

  • Ոչ հստակ տեսողություն
  • Մոտ առարկաներ տեսնելու դժվարություն
  • Մանր թվեր, տառեր կարդալու դժվարություն
  • Մոտ աշխատանք կատարելիս պետք է հեռու տանել առարկան՝ լավ տեսնելու համար
  • Հաճախակի գլխացավեր
  • Աչքերի հոգնածություն

Ինչ է կարևոր հիշել

  • Շատ հաճախ մարդիկ տեսողության վատացման առաջին ախտանիշների ի հայտ գալը կապում են տարիքի կամ հոգնածության հետ` վտանգելով աչքերի առողջությունը։ Չէ՞ որ 50 տարեկանից հետո օրգանիզմը «քայքայվում է» և դառնում  ավելի խոցելի բոլոր տեսակ հիվանդությունների համար, և տեսողության վատացումը կարող է ոչ միայն տարիքային հեռատեսության ախտանիշ լինել, այլ նաև՝ կատարակտի, ցանցաթաղանթի հիվանդության կամ շաքարախտի։ Ուստի անհրաժեշտ է պարբերաբար այցելել ակնաբույժի, թերապևտի և չխուսափել անհրաժեշտ ստուգումներից։
  • Շատ կարևոր է նաև կրել ակնոց անհրաժեշտ ստուգումներից և խորհրդատվությունից հետո։ Պակաս կարևոր չէ նաև, թե որտեղից եք ձեռք բերում ակնոցը, այն պետք է գնել հատուկ մասնագիտացված օպտիկաներից, քանի որ պատրաստման ընթացքում հաշվի է առնվում ոչ միայն բբերի հեռավորությունը, այլ նաև բազմաթիվ այլ պարամետրեր, որոնք լրջորեն ազդում են տեսողության որակի վրա։

Կիսվել

Նորություններ