Մաշտոցի պողոտայում բացվեց LOOK OPTIC 2-րդ մասնագիտացված սրահը

  • 20/09/2022

Մաշտոցի պողոտայում բացվեց LOOK OPTIC 2-րդ մասնագիտացված սրահը

Օրերս Երևանի Մաշտոցի 43/14 հասցեում բացվեց LOOK OPTIC թվով երկրորդ մասնագիտացված սրահը։ Նաիրի կ/թ-ի դիմաց գտնվող ժամանակակից ու նորաձև խանութ-սրահն առաջարկում է որակյալ և հավաստագրված արևային ու օպտիկական ակնոցների, կորեկցիոն շրջանակների, կոնտակտային ոսպնյակների մեծ տեսականի կանանց, տղամարդկանց, ինչպես նաև երեխաների համար:

Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած այս եզակի սրահում, նախքան ակնոց կամ կոնտակտային ոսպնյակ ընտրելը, կարող եք ստուգել ձեր տեսողությունը մասնագետների օգնությամբ՝ Հայաստանի Օպտոմետրիայի ասոցիացիայի նախագահ ակնաբույժ-օպտոմետրիստ Ռուզաննա Մելիքյանի գլխավորությամբ:

Սրահը գործում է ամեն օր 10.00-ից մինչև 20.00, կիրակի օրերին՝ 11.00-18.00: Ներկայացված են համաշխարհային բրենդների նորաոճ ակնոցների մեծ տեսականի, օպտիկական և ոչ օպտիկական կոնտակտային ոսպնյակներ, մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված տեսականի, կա նաև՝ տեղում պատվեր կատարելու հնարավորություն: Ներկայացված ապրանքանիշների թվում են՝ Chloe, Gucci, Bottega Veneta, Brioni, Puma, Bucheron, Montblanc, Saint Laurent, MCQ, Balenciaga և այլն: Սրահի մասնագետները կօգնեն ձեզ տեղում փորձարկել և ընտրել համապատասխան ակնոց, կամ կատարել անհատական պատվեր:

Սրահի բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, ծանոթացում տեսականու և առաջարկների հետ: Մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գրեթե բոլոր ակնաբույժները: 

Տեղեկացնենք, որ LOOK OPTIC առաջին մասնագիտացված սրահն արդեն 6 տարի է գործում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 1-ին հարկում, Ֆուչիկի 30 հասցեում։

Կիսվել

Հոդվածներ